Գինգիվէկտոմիայի ժամանակ առավել հաճախ տրվող հարցերը

Զանգահարեք+374 10 600 022

Գինգիվէկտոմիայի ժամանակ առավել հաճախ տրվող հարցերը

Արդյո՞ք կլինեն տհաճ զգացողություններ վիրահատությունից հետո

Ստոմլայնում գինգիվէկտոմիան իրականացվում է լազերով, ինչը ըստ էության նվազեցնում է հետվիրահատական վերականգնման և հյուսվածնքերի ապաքինման շրջանը: Այդ միջամտության դեպքում ցավագին և տհաճ զգացողություններ սովորաբար չեն ծագում: Սակայն ամեն ինչ կախված է օրգանիզմի անհատական առանձնահատկություններից և պացիենտի ցավի շեմից: Եթե լնդերում ամեն դեպքում առկա են տհաճ զգացողություններ, ապա արժե խորհրդակցել բժիշկի հետ, ով կարող է ցավազրկող նշանակել:

Ի՞նչ չի կարելի խմել և ուտել վիրահատությունից հետո

Գինգիվէկտոմիայից հետո վիրաբույժը պարտադիր կնշի, թե ինչ չի կարելի ուտել.

1.տաք և սառը սնունդ, ինչպես նաև խմիչք: Տաքը կարող է բացասաբար ազդել լնդային վերքերի վրա, դանդաղեցնել ապաքինման գործընթացը: Ինչ վերաբերում է սառին, ապա գինգիվէկտոմիայից առաջ իրականացվում է ատամների պրոֆեսիոնալ մաքրում, որից հետո ատամների զգայունությունը բարձրանում է, և չափազանց սառը սնունդը և խմիչքը կարող է տհաճ զգացումներ առաջացնել: Բացի այդ, ջերմաստիճանների տատանումը նպաստում է լնդերի կրկնակի բորբոքմանը:

2.կոշտ սնունդ՝ ընդեղեն, սերմեր, ոսկերներ. դրանք կարող են վնասել լնդերը;

3.ծխելը և ալկոհոլի օգտագործումը պետք է բացառել սննդակարգից;

Արդյո՞ք բրեկետների կամ պսակների կրումը հակացուցում է գինգիվէկտոմիայի ժամանակ:

Ոչ, հակացուցում չէ: Գինգիվէկտոմիայի ժամանակ պսակները վիրահատության ժամանակ հանում են: Բրեկետները միջամտությանը չեն խանգարում, սակայն կարող են դժվարություն առաջացնել վիրահատությունն իրականացնելուց առաջ ատամնաքարերը մաքրելիս:

Կարո՞ղ է գինգիվէկտոմիան օգնել ուղղել «լնդային» ժպիտը:

Այո, հիմնականում դա իրականացվում է էսթետիկ նպատակով: Գինգիվէկտոմիայից հետո ատամների բաց հատվածը նշանակալիորեն մեծանում է, իսկ լնդային գիծը փոխվում է: Էսթետիկ վիրաբուժությունը ժպիտը դարձնում է ավելի ճիշտ և գրավիչ: