Բերանի խոռոչի չորություն

Զանգահարեք+374 10 600 022

Բերանի խոռոչի չորություն

Բերանի խոռոչի չորությունը, որը բժշկական տերմինաբանությամբ կոչվում է քսերոստոմիա, իրենից ներկայացնում է բերանի խոռոչում խոնավեցման համար թքի անբավարար քանակ:

Ժամանակ առ ժամանակ ցանկացած մարդ ունենում է չորության զգացում: Սակայն թքարտադրության հետ խնդիրների մասին կարելի է խոսել այն դեպքում, երբ այդ զգացումը չի անցնում երկար ժամանակի ընթացքում:

Բերանի խոռոչի չորության ախտանշաններն են՝

1.Բարդություններ սնունդը ծամելիս և կուլ տալիս, խոսալու ժամանակ, ինչպես նաև համային զգացումների խանգարումներ;

2.Բերանում այրոցի զգացողություն;

3.Չորություն, լեզվի կարծրություն;

4.Լնդների գրգռում;

5.Ատամների կարիեսի ավելի հաճախակի զարգացում;

6.Ստոմատիտ;

7.Տհաճ հոտ բերանի խոռոչից

Եթե բերանի չորությունը դիտարկվում է երկար ժամանակի ընթացքում, դա կարող է առաջացնել անհարմարավետության զգացում և լուրջ հետևանքներ ունենալ բերանի խոռոչի առողջության համար: Չորության ժամանակ տեղի է ունենում բերանի խոռոչի փափուկ հյուսվածքների գրգռում, ինչը հանգեցնում է դրանց բորբոքման և դարձնում ավելի հակված վարակվելու: Առանց թքի մաքրող ազդեցության տեղի է ունենում ատամների կարիեսի և բերանի խոռոչի այլ հիվանդությունների արագ զարգացում:

Բերանի խոռոչի չորությունը դիտարկվում է, երբ բերանի խոռոչի թքագեղձերը դադարում են արտադրել անհրաժեշտ քանակի թուք: Տարածված պատճառներից են նյարդայնությունը, սթրեսը, որոշակի դեղամիջոցների օգտագործումը, ծերացումը, հակաուռուցքային թերապիան, ինչպես նաև աուտոիմունային հիվանդությունները, ծխելը կամ մեթամֆիտամինի օգտագործումը:

Բերանի չորության վերացման միակ վստահելի միջոցը առաջնային պատճառի վերացումն է: Եթե այն առաջացել է դեղորայքի ընդունումից, բժիշկը կարող է այլ դեղամիջոց նշանակել կամ փոխել չափաբաժինը: Եթե խանգարված է թքագեղձերի գործառույթը, սակայն տեղի է ունենում թքի որոշակի քանակության արտադրություն, բժիշկը կարող է նշանակել դեղորայք, որը կլավացնի թքագեղձերի աշխատանքը:

Գոյություն ունեն մի շարք միջոցներ, որոնք թույլ են տալիս կրճատել բերանի խոռոչում չորության առաջացումը.

1.Հարկավոր է խմել ջուր կամ առանց շաքարի ըմպելիքներ;

2.Հարկավոր է խուսափել խմիչքներից, որոնք պարունակում են կոֆեին, ինչպիսիք են օրինակ սուրճը, թեյը և որոշ տեսակի զովացուցիչ ըմպելիքներ;

3.Հարկավոր է ծամել շաքար չպարունակող մաստակ կամ թքարտադրությունը խթանող կարծր կոնֆետներ առանց շաքարի: Այդ նպատակների համար նպատակահարմար են ցիտրուսային կամ անանուխի համով կոնֆետները:

4.Հարկավոր է խուսափոլ ծխախոտային արտադրանքների կամ ալկոհոլի օգտագործումից, քանի որ վերջիններս չորացնում է բերանի խոռոչի հյուսվածքները;

5.Հարկավոր է մինիմալի հասցնել սուր կամ աղի ուտեստների օգտագործումը, քանի որ դրանք կարող են ցավագին զգացողություններ առաջացնել բերանի չորության ժամանակ;

6.Հարկավոր է նվազագույնի հասցնել քաղցր և թթու պարունակող սննդամթերքի օգտագործումը;

7.Քնից առաջ հարկավոր է օգտագործել ստերիլ խոնավեցնող ողողիչներ: