Մեր բժիշկները

Call us: +374 10 600 022

Արտակ Պետրոսյան

Ծնվել է 1974 թվականի հունիսի 25-ին Երևանում:

 

Ավարտել է Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը: 1996 թ.-ին անցել է «Վիրաբուժական ստոմատոլոգիա» եռամսյա որակավորման ցիկլը:

 

1999 թ.-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի Ի.Պ. Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարանը՝ դիմածնոտային վիրաբույժ և վիրաբույժ-ստոմատոլոգ որակավորմամբ:

 

2006 թ.-ին Վարդան Աթյանի հետ միասին հիմնել է Ստոմլայն ատամնաբուժական կլինիկան:

 

Մասնակցել է բազմաթիվ սեմինարների և վարպետության դասերի, ունի բարձր մասնագիտական որակավորում:

 

Մասնավորապես, 2016 թ.-ին Մոսկվայում մասնակցել է «Դիֆերենցիալ ախտորոշման հիմքերը ատամնաբուժությունում և ատամնային իմպլանտացիայի ժամանակակից ասպեկտները» սեմինարին, ապա Երևանում մասնակցել է «Իմպլանտատների վերականգնողական պարադոնտոլոգիա» թրեյնինգին:

 

Բացի այդ, նույն թվականին Իսրայելում մասնակցել է «Առաջատար իմպլանտոլոգիա» թրեյնինգին: