Արյունահոսություն հեռացված ատամի բնիկից

Զանգահարեք+374 10 600 022

Արյունահոսություն հեռացված ատամի բնիկից

Երբեմն ատամի հեռացումից հետո բնիկից արյունահոսություն է սկսվում (հեմոստազ), որը տեղի է ունենում հանգույցների և մանր արյունատար անոթների պայթյունից: Բարդացումը կարող է արտահայտվել միանգամից, կամ նույնիսկ մի քանի օրից: Հեմոստազը կարելի է կանգնեցնել տամպոնի միջոցով, որը բժիշկը 15-20 րոպեով տեղադրում է արյունահոսող տեղի վրա: Այդ ընթացքում բնիկի մեջ առաջանում է արյան մակարդուկ, որից հետո արյունահոսությունը, որպես կանոն, դադարում է: Եթե դա տեղի չի ունենում, արյունը կանգնեցվում է այլ կերպ՝ կար դնելով, հեմոստատիկ մածուկի կիրառմամբ, ֆրբրինային թաղանթի տեղադրմամբ, հատուկ դեղամիջոցներով:

Ատամի հեռացումից հետո արյունահոսությունից խուսափելու համար հարկավոր է հետևել մի քանի խորհուրդի.

1.ատամի հեռացումից մինչև առաջին սնունդի ընդունումը պետք է անցնի 2-3 ժամից ոչ պակաս;

2.խորհուրդ չի տրվում ատամի հեռացումից հետո ծխել 3-5 ժամվա ընթացքում;

3.վիրահատության օրը հարկավոր է հրաժարվել ֆիզիկական ծանր աշխատանքներից և ծանր առարկաներ բարձրացնելուց;

4.հեռացումից հետո չի կարելի տաք սնունդ ուտել, հաճախել շոգեբաղնիք և տաք լոգանք ընդունել;

5.ատամները մաքրելիս հարկավոր է շատ զգույշ լինել հեռացված ատամի մասում;

6.չի կարելի խմել դեղեր, որոնք պարունակում են ասպիրին, քանի որ այն ջրիկացնում է արյունը;

7.վիրահատության հաջորդ օրը կարելի է զգուշորեն ողողել բերանը դեղորայքային խոտաբույսերի թուրմով (երիցուկով և եղեսպակով);

8.չի կարելի մատերով կամ նույնիսկ լեզվով ձեռք տալ վերքը: Ինչպես նաև հարկավոր է հեռու մնալ միջանցիկ քամիներից:

 

Երբեմն պատահում է, որ արյունահոսությունը սկսվում է վիրահատությունից մի քանի օր անց: Դա կարող է տեղի ունենալ մի քանի պատճառով՝ բարդ հեռացման, պատահական վնասվածքի, արյան վատ մակարդելիության, զարկերակային ճնշման բարձրացումից, հեռացումից հետո բժիշկի հրահանգներին չհետևելը:

Ինչպես կանգնեցնել ատամի հեռացումից հետո առաջացած արյունահոսությունը

Դրա համար հարկավոր է ստերիլ բինտից պատրաստել տամպոն, թեթևակիորեն այն խոնավեցնել (եռացրած գոլ ջրով), որից հետո այն զգուշությամբ դենլ արյունահոսության տեղում և ատամները սեղմել իրար: Տամպոնը չպետք է շատ մեծ լինի, հակառակ դեպքում այն ուժեղ կճնշի անոթները:

Սակայն եթե դա չօգնի, բացառված չէ, որ վնասվել է խոշոր անոթ. անհրաժեշտ է անմիջապես դիմել մասնագետի!