Ատամների ֆտորացում

Զանգահարեք+374 10 600 022

Ատամների ֆտորացում

Ֆտորիդը ատամների կարիեսի կանխարգելման համար առավել արդյունավետ միացումն է: Տեղային ֆտորացումն ամրապնդում է ատամները՝ ներթափանցելով ատամի էմալի արտաքին մակերևույթ՝ դարձնելով ատամը կարիեսի հանդեպ ավելի դիմացկուն: Ստոմատոլոգները խորհուրդ են տալիս, որպեսզի երեխաները տարին երկու անգամ այցելեն ստոմատոլոգի՝ ատամների պրոֆեսիոնալ ֆտորացման համար:

Կանոնավոր ֆտորացումն ամրապնդում է ինչպես արդեն ծկթած ատամները, այնպես էլ նրանք, որոնք զարգանում են լնդի տակ:

Հարկ է նշել, որ մենք ստանում են ֆտորիդ մի շարք սննդամթերքի և ջրի միջոցով: Իսկ դա նշանակում է, որ հարկավոր է հետևել երեխայի կողմից օգտագործվող ֆտորիդի քանակությանը: Եթե ատամների զարգացման ժամանակ օգտագործվում է չափազանց շատ ֆտորիդ, ապա կարող է առաջանալ ֆլյուորոզ (սպիտակ հետքեր ատամների վրա):

Ֆտորացում կարող է նշանակվել հետևյալ դեպքերում.

1.խորը ֆիսուրներ և ճաքեր ատամի ծամող մակերևույթի վրա;

2.բաց և զգայուն արմատի մակերևույթներ;

3.բերանի խոռոչի վատ հիգիենա;

4.շաքարի և գազավորված ըմպելիքների հաճախ օգտագործում;

5.ջրում ֆտորի ոչ բավական քանակություն;

6.ինչ-որ հիվանդությունների և դեղորայքի օգտագործման հետևանքով որ բավարար թքարտադրություն:

Հարկ է հիշել, որ ինքն իրենով ֆտորը չի կանխարգելում կարիեսը: Կարևոր է օրը երկու անգամ մաքրել ատամները խոզանակով, կանոնավոր կերպով ատամի թել օգտագործել, հետևել սննդակարգին, նվազեցնել օգտագործվող քաղցրի քանակը և կանոնավեր կերպով այցելել ստոմատոլոգի: