Ատամների փերի

Զանգահարեք+374 10 600 022

Ատամների փերի

Չնայած որ շատ երկրներում կան ունիկալ ավանդույթներ՝ կապված երեխաների մոտ կաթնատամների կորստի հետ, ատամների փերիի մասին առասպելը ենթադրաբար ձևավորվել է Միացյալ Նահանգներում՝ 1900-ականների սկզբին:

Ատամի կորուստը մանկության ժամանակ կարևորագույն փորձություններից է, որը ենթադրում է կորցրած ատամի դիմաց փոքրիկ նվեր կամ գումար: Առասպելի համաձայն՝ երեխան պետք է գիշերը ատամը դնի բարձի տակ, իսկ առավոտյան դրա փոխարեն գտնի իր նվերրը, որ նրա համար բերել է ատամների փերին:

Սովորաբար երեխաները սկսում են փոխել կաթնատատամները 5-7 տարեկան հասակում: Մինչ երեխայի մոտ կլինեն արդեն բոլոր 32 ատամները, նա կփոխի 20 կաթնատամ: Երբ երեխան կորցնում է իր առաջին ատամը, ծնողները կարող են պատմել երեխային ատամների փերիի առասպելը:

Ատամների փերիի առասպելը կարելի է օգտագործել երեխային սովորեցնելու համար հետևել բերանի խոռոչի հիգիենային: Կորած ատամների դիմաց փոքրիկ նվերներով և նամակներով կարելի է ընդգծել բերանի խոռոչի հիգիենային հետևելու կարևորության մասին:

Առանձնահատուկ դեպքերում, երբ ատամը հեռացնում է ատամնաբույժը, կարելի է երեխային խրախուսական նամակ գրել ատամների փերիից՝ երեխային քաջության համար գովելու համար: Երեխային այդիսով քաջալերելով՝ մենք օգնում ենք նրան հաղթահարել վախերը:

Բացի այդ, կարելի է ստեղծագործական մոտեցում ցուցաբերել ատամների փերիի նամակների հարցում: Կարելի է օգտագործել հատուկ գրիչ, գրել յուրահատուկ ձեռագրով, թուղթը պատել փայլերով՝ կախարդական փոշին նմանակելու համար:

Բացի այդ կարելի է նամակը տպել՝ համակարգչով հավաքված գեղեցիկ շրիֆթով, կամ գրել նամակը շատ փոքր տառերով, քանի որ այդ դեպքում երեխան կտեսնի, որ նամակը գրվել է մեկի կողմից, ով շատ ավելի փոքր է, քան մայրիկը և հայրիկը:

Ատամների փերիի մասին առասպելը երեխային ոգեշնչելու հոյակապ միջոց է, որպեսզի նրանք հետևեն բերանի խոռոչի առողջությանը և զարգացնել մանկական երևակայությունը: