Ատամների սպիտակեցում

Զանգահարեք+374 10 600 022

Ատամների սպիտակեցում

Մարդու ատամները բնատուր իդեալական սպիտակ չեն: Ժամանակի ընթացքում ատամների գույնը փոխվում է՝ կապված որոշակի սնունդի և խմիչքի օգտագործման հետ, օրինակ՝ սուրճ կամ թեյ: Բացի այդ, տարիքի հետ մեկտեղ ատամները դեղնում են՝ պիգմենտացիայի գործընթացի արդյունքում, որը տեղի է ունենում ատամային հյուսվածքում:

Բերանի խոռոչի հիգիենայի կանոններին հետևելը կարևոր նշանակություն ունի, եթե ցանկանում եք ատամներն ավելի սպիտակ դարձնել: Ատամների մաքրումը խոզանակով և թելով, բերանի խոռոչի ողողման հեղուկների օգտագործումը հոյակապ միջոցներ են ատամները խնամելու և ատամների գույնի փոփոխությունը կանխարգելելու համար:

Թթու սննունդ և խմիչք օգտագործելուց հետո հարկավոր է չլվանալ ատամները 30 րոպեի ընթացքում, քանի որ թթուն փափկեցնում է ատամների էմալը, և այդ պահին ատամները լվանալը կարող է հանգեցնել դրանց մաշվելուն:

Որոշ սննդամթերքներ, օրինակ՝ խնձոր, տանձ, նեխուր, գազար, ծաղկակաղամբ և վարունգ, կարող են ատամները ավելի մաքուր դարձնել և նվազեցնել բակտերիաների քանակը:

Առավել արագ և արդյունավետ սպիտակեցման համար ատամնաբույժը կարող է առաջարկել պրոֆեսիոնալ սպիտակեցում: Գոյություն ունի պրոֆեսիոնալ սպիտակեցման մի քանի միջոց՝ քիմիական, լազերային և Air Flow տեխնոլոգիայով:

Հարկ է նշել, որ առավել լավ սպիտակում են դեղին ատամները: Շագանակագույն, մոխրագույն կամ բծավոր ատամները կարող են անհավասարաչափ սպիտակել:

Հարկ է հավի առնել, որ եթե առջևի ատամների վրա առկա են պլոմբաներ, պսակներ, վինիրներ կամ ժամանակավոր պսակներ, այդ նյութերի գույնը սպիտակեցման ժամանակ չի փոփոխվի: