Ատամների պլոմբավորում

Զանգահարեք+374 10 600 022

Ատամների պլոմբավորում

Ատամների պլոմբավորումը թույլ է տալիս վերականգնել օրինակ կարիեսից վնասված ատամի բնականոն գործառույթները և ձևը, ինչպես նաև կանխարգելել կարիեսի հետագա զարգացումը՝ հեռացնելով այն հատվածները, որոնց միջոցով բակտերիաները կարող են ներթափանցել ատամի ավելի խորը հյուսվածքները:

Գոյություն ունեն պլոմբավորման նյութի տարբեր տեսակներ՝

1.Կոմպոզիտային պլոմբաներ: Կոմպոզիտային խեժի հիմքով պլոմբան պատրաստվում է պլաստմասսայից և լցնող նյութի մանր մասնիկներից (օրինակ՝ հատուկ ապակուց) և նմանակում է ատամի գույնը:

2.Ամալգամ պլոմբաներ: Ամալգամ պլոմբաները պատրաստված են մետաղների ձուլվածքից, այդ թվում, սնդիկից և արծաթից, այդ իսկ պատճառով նրանց գույնը չի համապատասխանում ատամի գույնին: Այս տեսակն առավել հաճախ օգտագործվում է հետևի ատամների մշակման ժամանակ: Այս տեսակը օժտված է մեծ դիմացկունությամբ և պահպանում է իր հատկությունները առնվազն տասը տարվա ընթացքում:

3.Ոսկե պլոմբաներ: Ոսկե պլոմբաները պատրաստված են ոսկուց: Այս տեսակը պահպանում է իր հատկությունները ավելի երկար, քան ցանկացած այլ նյութ:

4.Կերամիկական պլոմբաներ: Կերամիկական պլոմբաները պատրաստված են ճենապակուց և նմանակում են ատամի գույնը, ինչի հետ կապված ավելի բնական տեսք ունեն: Կերամիկական պլոմբաները ավելի փխրուն են, քան կոմպոզիտային –եժից պատրաստված պլոմբաները, սակայն միաժամանակ ավելի դիմացկուն են գույնը փոխելու հանդեպ:

5.Ապակեիոնոմեր: Ապակեիոնոմեր պլոմբաները պատրաստված են ակրիլից և ֆտորալյունիմասիլիկատից: Այն շատ ամուր է և առավել հաճախ կիրառվում է ատամի այն հատվածի բուժման համար, որը նշանակալիորեն ախտահարված է կարիեսով և գտնվում է լնդից ներքև:

Կարիեսի հեռացումից հետո ատամնաբույժը ձևավորում է պլոմբայի տեղադրման համար տարածությունը: Պլոմբավորման նյութի տեսակից ելնելով՝ ատամնաբույժը իրականցնում է տարածության ձևավորման համար անհրաժեշտ տարբեր գործընթացներ՝ պլոմբան հուսալի ամրացնելու համար:

Պլոմբայի տեղադրումից հետո ատամնաբույժը մշակում է և փայլեցնում ատամի մակերևույթը:

Պլոմբավորման գործընթացի ավարտից հետո, երբ ավարտվում է անզգայացնող միջոցի ազդեցությունը, կարող են դիտվել կողմնակի ռեակցիաներ: Կարող է դիտվել ռեակցիա ճնշման, սառը օդի կամ հեղուկի, քաղցրի վրա: Սովորաբար այդ կողմնակի էֆեկտները անցնում են մի քանի ժամում:

Գերզգայունությունը նվազում է մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում: Մինչ այդ պահը հարկավոր է խուսափել այն գործոններից, որոնք հանգեցնում են այդ զգացողության առաջացմանը: Եթե զգայունթյունը երկու շաբաթից չի անցնում, հարկավոր է դիմել ատամնաբույժի: