Ատամների շինավորում

Զանգահարեք+374 10 600 022

Ատամների շինավորում

Ատամների շինավորումը ստոմատոլոգիական վիրահատությունների շարք է՝ ուղղված ատամների ամրապնդմանը, ինչպես նաև՝ շարժվելու և հետագայում ընկնելու կանխարգելմանը: Այս գործընթացի շնորհիվ՝ պարոդոնտի հյուսվածքները վերականգնվում են, իսկ ատամները՝ ամրապնդվում:

Հաճախ նույնիսկ փոքր մեխանիկական վնասվածքների և պարոդոնտիտի տարածման ժամանակ ատամները սկսում են շարժվել, և ժամանակին ստոմատոլոգին չդիմելը, կարող է հանգեցնել մեկ կամ մի քանի ատամների անկմանը:

Ատամների շինավորում հատուկ թելով

Այս մեթոդն իրականացվում է տեղային անզգայացմամբ: Շարժվող ատամների ներքին մակերևույթին իրականցվում են մոտ կես միլիմետր խորությամբ ակոսիկներ, ապա դրա մեջ հատուկ թել է տեղադրվում: Ապա շինավորող թելը պատվում է պլոմբայով:

Այս թելը կապում է իրար մեջ բոլոր ատամները՝ այդպիսով թույլ չտալով շարժվող ատամներին շարժվել և ընկնել: Երբ անցնում է շարժվող ատամի վրա չափազանց մեծ ճնշումը, թելը այդ ճնշումը հավասարապես բաշխում է ընդգրկված բոլոր ատամներով: Ընդ որում, ատամները դառնում են ավելի կայուն և ստաբիլ:

Նման թելով ատամների շինավորումն իրականացվում է երկար տարիներով, հնարավոր է նաև՝ մշտական: Սակայն լինում են դեպքեր, երբ շինավորող թելը ինչ-ինչ պատճառներով հարկավոր է հանել: Այդ դեպքում ակոսիկները լցվում են պլոմբավորման նյութով:

Ատամների շինավորումը պրոթեզներով

Ամենից հաճախ շինավորման այս տեսակը օգտագործվում է, եթե մեկ կամ մի քանի ատամ արդեն իսկ ընկել է: Շինաները ընտրվում են ելնելով ընկած ատամների քանակից և դրանց դիրքից: Կարևոր է կծվածքի տեսակը, հիվանդությունների և բերանի խոռոչում բորբոքման ախտանշանների առկայությունը:

Շինավորման մեթոդն ընտրվում է՝ ելնելով կոնկրետ դեպքից: