Ատամների կրճտացում

Զանգահարեք+374 10 600 022

Ատամների կրճտացում

Բրուքսիզմը, որը նաև հայտնի է որպես ատամների կրճտացում և/կամ ուժեղ սեղմում, շատ տարածված հիվանդություն է, որը հանդիպում է թե երեխաների, թե չափահասների մոտ:

Բրուքսիզմի ախտանշաններն են՝

1.ծամող մկանների ռիթմիկ կրճատում;

2.կրճտացման ձայն գիշերը, որը կարող է խանգարել սենյակում գտնվող այլ մարդկանց քնին;

3.լարվածություն կամ ցավ ծամող մկաններում;

4.քունքա-ստորին ծնոտային հոդի ճայթյուն կամ չխկոց;

5.տևական ցավ դեմքի շրջանում;

6.ատամների վնասում, ատամի էմալի մաշում, պլոմբաների քայքայում և լնդների վնասում;

7.գլխացավ;

8.ուռածություն (երբեմն) ստորին ծնոտի հատվածում՝ առաջացած ծնոտների չափազանց ուժեղ սեղմումից:

Մի շարք փորձագետների կարծիքով բրուքսիզմը սովորություն է, մինչդեռ մի շարք այլ մասնագետներ այս խանգարումը կապում են հետևյալ խնդիրների հետ՝

1.սթրեսի, անհանգստության, հուսահատության և զայրույթի;

2.պաթոլոգիկ փոխնստվածքի, որի ժամանակ տեղի չի ունենում ատամների և ծնոտի ոսկորի ճիշտ հավասարեցում;

3.խանգարումը կարող է նյարդերի և ծնոտի ոսկորների ախտահարման հազվագյուտ ձևերի ախտանշան լինել;

4.հազվադեպ դեպքերում խանգարումը կարող է հանդիսանալ դեպրեսիայի բուժման համար նշանակված դեղորայքի կոմնակի ազդեցություն;

5.Հանտինգտոնի կամ Պարկինսոնի հիվանդության բարդություն:

Այն մարդիկ, ում մոտ նկատվում է բրուքսիզմ, կարող են այդ մասին չիմանալ, քանի որ այդ երևույթը սովորաբար դիտարկվում է քնի ընթացքում: Բրուքսիզմը կարող է հեռակա ազդեցություն ունենալ բերանի խոռոչի առողջության վրա՝ ներառյալ ատաների մաշում և քունքա-ստորին ծնոտային հոդի դիսֆունկցիա: Եթե Դուք կարծում եք, որ Ձեզ մոտ առկա են բրուքսիզմի ախտանշաններ, հարկավոր է դիմել ատամնաբույժի:

Եթե բրուքսիզմը կապված է սթրեսի հետ, կարող է պահանջվել որոշակի թերապիա և ռելաքսացիայի տեխնիկաների օգտագործում: Կարելի է կրճատել խթանիչ միջոցների օգտագործումը, ինչպիսիք են օրինակ ծխախոտը և կոֆեինը:

Խնդրի ամենապարզ լուծումը հատուկ գիշերային «կափարիչների» (капы) օգտագործումն է, որոնք խոչընդոտում են քնի ժամանակ ատամների շփմանը:

Ում մոտ բրուքսիզմը դիտարկվում է նաև ցերեկային ժամերին, բուժման ժամանակ կարող է կիրառվել կենսաբանական հետադարձ կապի համակարգ, որը ներառում է էլեկտրոնային սարքերի կիրառում, որոնք չափում են մկանային ակտիվությունը, ընդ որում, պացիենտները սովորում են նվազեցնել մկանային ակտիվությունն այն պահին, երբ ճնշման ուժը չափազանց չափազանց մեծ է: