Ատամների թրեյներներ. կծվածքի ուղղում

Զանգահարեք+374 10 600 022

Ատամների թրեյներներ. կծվածքի ուղղում

Եթե բեկետներին և ատամների ուղղման շարժական սարքերին ծանոթ են գրեթե բոլորը, ապա թրեյներները սկսել են օգտագործվել համեմատաբար վերջերս:

Թրեյները օրթոդոնտիկ սարք է, որը պատրաստված է սիլիկոնից կամ պոկիուրետանից: Այն հիշեցնում է պաշտպանիչ կապա, որը կրում են մարզիկները, սակայն իրականացնում է բոլորովին այլ գործառույթներ: Այն օգտագործում են մեծերի և փոքրերի մոտ կծվածքի ուղղման համար:

Թրեյներների առավելությունները

Սարքն օժտված է մի շարք առավելություններով.

1.այն ազդում է ոչ միայն ատամնաշարի, այլև՝ դիմածնոտային մկանների վրա;

2.սարքը թույլ է տալիս պայքարել վատ սովորությունների՝ մատը ծծելու, ատամները կռթեցնելու հետ;

3.հարկ չկա սարքը կրել ամբողջ օրը: Այն չի խանգարում ատամները մաքրելիս կամ սնվելիս: Թրեյները անհրաժեշտ է կրել գիշերը և մի քանի ժամ օրվա մեջ: Ապացուցված է նման սարքերի օգտագործումը այն դեպքերում, երբ սարքը օգտագործվում է օրվա մեջ 12 ժամից ոչ պակաս;

4.քանի որ թրեյները չի պահանջում անհատական չափերով պատրաստում և ունի ստանդարտ ձև, նրա արժեքն ավելի մատչելի է, քան բրեկետ համակարգերինը: Մոդելները կարգավորվում են անմիջապես բժիշկի այցելության ժամանակ:

5.Սարքը կարելի է օգտագործել բրեկետ համակարգերից հետո, այն խոչընդոտում է ատամների վերադարձը նախկին դիրքերին: