Ատամների զարդեր

Զանգահարեք+374 10 600 022

Ատամների զարդեր

Ատամների զարդարումը մարմնի զարդարման նոր տեխնոլոգիա է, որը դուր է գալիս շատերին: Ատամները զարդարում են թանկարժեք քարերով դեռևս հնուց, սակայն միայն ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ դա կարելի է անել ավելի ճշգրիտ, գեղեցիկ և կոկիկ:

Ատամները կարելի է զարդարել ոչ միայն թանկարժեք քարերով, այլ նաև սքայսերով՝ ֆոլգայով պատված տափակ քարերով:

Ֆոտոպոլիմերային նյութերի գույնն ընտրվում է ատամների գույնին համապատասխան: Դրանց շնորհիվ զարդարանքները փակցվում են ատամներին: Այս տեխնոլոգիայի միջոցով զարդարումը կարող է մնալ ատամի վրա երկար ժամանակ և շքեղ տեսք ունենալ:

Բնական թանկարժեք քարով ատամը զարդարելիս, պետք է հաշվի առնել, որ այդ ժամանակ որոշ չափով վնասվելու է ատամի էմալը: Աճեցված, արհեստական ատամների կառուցվածքի վրա զարդարումն ազդեցություն չի ունենա, այդ իսկ պատճառով բնական, առողջ ատամի վրա զարդարում անելը խորհուրդ չի տրվում: Բացի այդ քանի որ ատամի հյուսվածքները, ինչպես նաև ֆիքսող նյութը բաց չեն թողնոում արևի ճառագայթները, բնական քարը լույսի տակ այնպես չի փայլի, ինչպես զարդերի մեջ: Եվ որ ատամը զարդարված է հենց ադամանդով, այլ ոչ ուրիշ քարով, կիմանաք միայն դուք և ձեր մտերիմները:

Սքայսերի օգտագործման ժամանակ ատամի հյուսվածքները չեն քայքայվում: Տափակ քարը ուղղակի կպցվում է ատամին: Իսկ ֆոլգան փայլ է հաղորդում: Ընդ որում, սքայսերի պարագայում հնարավոր է փոխել քարի դիրքը, ինչը հնարավոր չէ, եթե տեղադրված է բնական քար:

Որևէ այլ լրացուցիչ սպոցիֆիկ խնամք քարերը չեն պահանջում: Բավական է ամենօրյա ատամների մաքրումը: 

Եվ իհարկե կարևոր է հիշել, որ ձեր ժպիտի գրավականը առողջ ատամներն են: Մնացած զարդերը ուղղակի լրացնում են բնական գեղեցկությունը: