Ատամների գերզգայունություն

Զանգահարեք+374 10 600 022

Ատամների գերզգայունություն

Ատամների գերզգայությունը ախտահարում է ատամի վզիկը կամ ատամի արմատի բաց հատվածները: Այս հիվանդությունը զարգանում է, երբ ատամը պաշտպանող էմալը բարակում է կամ երբ իջնում է լինդը՝ բացելով դենտինը:

Ախտանշանները

Եթե Ձեր ատամները դառնում են զգայուն կամ ցավոտ՝ տաք, սառը, քաղցր մթերքի կամ ըմպելիքների օգտագործման ժամանակ կամ սառը օդ շնչելիս, ապա, հնարավոր է, որ Ձեզ մոտ ատամների գերզգայունություն է: Ընդ որում, ատամների գերզգայունության ախտանշանները կարող են հայտնվել և նորից անհետանալ:

Հիվանդության առաջացման պատճառները

Գոյություն ունեն ատամների գերզգայունության բազմաթիվ պատճառներ՝

1.ատամի էմալի մաշում՝ կոշտ մազերով խոզանակի օգտագործման արդյունքում կամ խոզանակով ատամները չափազանց ինտեսնիվ լվանալու հետևանքով;

2.ատամի էմալի էրոզիա, որն առաջացել է թթու նյութերի բարձր պարունակությամբ ըմպելիքների և սնունդի ազդեցության ներքո;

3.ատամի էմալի էրոզիա, որն առաջացել է բուլեմիայի կամ գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդության հետևանքով (ԳԷՌՀ):

4.լնդի իջեցում, որի հետևանքով բացվում է ատամի արմատը:

 

Կանխարգելում

Ատամների գերզգայունությունը կանխարգելելու համար, հարկավոր է օրը երկու անգամ 2 րոպեի ընթացքում լվանալ ատամները ատամի մածուկով, որը չի պարունակում մեծ քանակությամբ հղկող լցանյութեր: Բացի այդ հարկավոր է օրը մեկ անգամ մաքրել միջատամնային տարածությունները ատամի թելով, ինչը թույլ է տալիս նվազեցնել ատամների գերզգայունության առաջացման հավանականությունը: Քիչ քանակությամբ թթու նյութեր պարունակող ըմպելիքների և սննդամթերքի օգտագործումը ևս թույլ է տալիս նվազեցնել ատամների զգայունությունը: Բացի այդ ատամնաբույժը կարող է նշանակել ֆտոր պարունակող գել կամ ֆտոր պարունակող ողողելու հեղուկ: