Ատամի հեռացում

Զանգահարեք+374 10 600 022

Ատամի հեռացում

Ատամը ջարդվելու կամ կարիեսով ախտահարվելու ժամանակ, երբ ատամը վերականգնելու ծավալը չափազանց մեծ է, կարող է առաջանալ ատամը հեռացնելու կարիք:

 

Բացի վնասումից և կարիոզ ախտահարումից, գոյություն ունեն մի շարք այլ տարածված պատճառներ, որոնց դեպքում առաջանում է ատամը հեռացնելու կարիք.

1.ավելորդ ատամների առկայություն, որոնք խանգարում են մյուս ատամների ծկթմանը;

2.երբեմն կաթնատամները ժամանակին չեն ընկնում՝ խոչընդոտելով մշտական ատամների ծկթմանը;

3.բրեկետների տեղադրման ժամանակ կարող է ատամների հեռացման կարիք առաջանալ՝ ատամները անհրաժեշտ դիրքի բերելու համար տեղ ազատելու նպատակով;

4.գլխի հատվածի և վզի ճառագայթային թերապիայի ժամանակ, կարող է առաջանալ ատամների հեռացման կարիք այն հատվածից, որը ենթարկելու են ճառագայթման;

5.իմաստության ատամի մասնակիորեն ծկթման կամ սխալ դիրքի դեպում:

 

Գոյություն ունի ատամների հեռացման երկու գործընթաց.

1.Պարզ հեռացում

Այն սովորաբար իրականացվում է լայն պրոֆիլի ատամնաբույժի կողմից:

2.Վիրահատական հեռացում

Այն իրականացվում է, եթե ատամը ջարդվել է լնդի գծով կամ եթե ատամը չի ծկթել: Որպես կանոն, նման գործընթացը իրականացնում է դիմածնոտային վիրաբույժը՝ իրականացնելով ոչ մեծ կտրվածք լնդի վրա՝ ատամը հեռացնելու նպատակով:

Նույնիսկ պարզ հեռացման դեպքում պացիենտը կարող է աննշան անհարմարություն զգալ:

Ատամի վիրահատական հեռացումը բնութագրվում է ցավի ավելի մեծ արտահայտմամբ, քան պարզ հեռացումը: Տհաճ զգացողությունների մակարդակը և տևողությունը կախված է ատամի հեռացման վիրահատության բարդությունից: Ատամնաբույժը կարող է նշանակել ցավազրկող դեղորայք: Մեծամասամբ ցավը անցնում է մի քանի օրից:

Բարդ հեռացումից հետո հարկավոր է դեմքին սառույց դնել՝ այտուցվածությունը նվազեցնելու նպատակով: Մի քանի օր հարկավոր է սնվել փափուկ և գոլ ջերմաստիճանի սնունդով: