Ատամի թել

Զանգահարեք+374 10 600 022

Ատամի թել

Ինչպես ավելի վաղ արդեն ասել էինք, ատամների առողջության համար շատ կարևոր է ամեն օր ատամները մաքրել ատամի թելով: Սակայն որպեսզի ատամի թելը արդյունավետորեն մաքրի ատամնափառը, Դուք պետք է վստահ լինեք, որ ճիշտ եք մաքրում Ձեր ատամները:

Ատամի թելը օգտագործելիս Դուք մատներով դիպչում եք բերանի խոռոչի մակերևույթին, ուստի, մաքրելը սկսելուց առաջ հարկավոր է ձեռքերը լավ լվանալ:

1.Կտրեք մոտ 40 սմ երկարության ատամի թել:

2.Ատամի թելի երկու ծայրերը փաթաթեք Ձեր ձեռքերի ցուցամատի և միջնամատի շուրջ:

3.Ձիգ փաթաթեք ատամի թելը ատամի շուրջ C տարի ձևով, ապա շարժեք այն հետ և առաջ՝ դեպի Ձեզ և դեպի դուրս ուղղություններով, ապա նաև՝ վերև-ներքև՝ ատամի յուրաքանչյուր կողմից: Այս նույն գործողությունները հարկավոր է կրկնել յուրաքանչյուր ատամի համար: