Ատամի աճեցում

Զանգահարեք+374 10 600 022

Ատամի աճեցում

Ատամների աճեցումը ատամնաբուժության մեջ առավել պարզ գործընթացներից է:

Այն կայանում է անհրաժեշտ գույնի կոմպոզիտային խեժի վերադրման մեջ՝ քայքայված, պոկված, ջարդված կամ մգացած ատամի վերականգնման նպատակով, ինչպես նաև կոսմետիկ արդյունքի ստացման համար:

Բացի այդ, այս գործընթացն իրականացվում է նաև ատամների միջև արանքները վերացնելու համար, որպեսզի ատամներն իրար կիպ կպնեն կամ ատամի ձևի, գույնի փոփոխության համար:

Երբեմն ատամի աճեցում իրականացնում են ատամի արմատի որոշակի հատվածը պաշտպանելու համար, որը կարող է մերկանալ լնդի իջնելու պատճառով:

Հարկ է նշել, որ թեյը, սուրճը, ծխախոտի ծուխը և այլ նյութեր կարող են հետքեր թողել խեժի վրա: Դրանից խուսափելու կամ հետքերի առաջացման վտանգը նվազեցնելու համար հարկավոր է խուսափել այդ գործընթացից հետո 48 ժամվա ընթացքում այս նյութերն օգտագործելուց: