Ատամի աբսցես

Զանգահարեք+374 10 600 022

Ատամի աբսցես

Ատամի աբսցեսը (թարախակույտ) օջախային թարախային բորբոքում է, որը բնութագրվում է թարախով լցված խոռոչի առաջացմամբ: Այն դիտարկվում է, երբ բակտերիալ վարակը ախտահարում է ատամի արմատի խողովակը: Աբսցեսի ախտանշանները ներառում են ուժեղ ատամնացավ, ատամների գերզգայունություն՝ սառը և տաք ըմպելիքների կամ սնունդի օգտագործման դեպքում, ինչպես նաև՝ ավշային հանգույցների մեծացում:

Ատամի աբսցեսը առաջանում է, երբ բակտերիաները ներթափանցում են ատամի պուլպա, նյարդային հյուսվածք և ատամի արյունատար անոթներ: Բակտերիաները ներթափանցում են պուլպա և տարածվում ատամի արմատի ուղղությամբ: Բակտերիալ վարակի հետևանքով առաջանում է ցավ, բերանում ձևավորվում է տհաճ հոտ և բորբոքում: Այն սահմանափակ տարածքից, որում զարգանում է բորբոքումը, թարախը հոսում է գրպանիկի մեջ (աբսցես), որը տեղակայված է ատամի արմատի գագաթին:

Ատամի արմատների խողովակների մշակումը թույլ է տալիս վերացնել վարակը և պահպանել ատամը: Սակայն եթե ատամը հնարավոր չէ պահպանել, ատամնաբույժը այն հեռացնում է և մաքրում է աբսցեսի հատվածը՝ վարակը վերացնելու համար: Պացիենտին կարող են նաև նշանակվել հակաբիոտիկներ, որոնք վերացնում են բակտերիալ վարակը: