Առասպելներ և մոլորություններ իրիգատորների մասին

Զանգահարեք+374 10 600 022

Առասպելներ և մոլորություններ իրիգատորների մասին

1.«Իրիգատորը կարող է փոխարինել ատամի խոզանակը»  

Ատամի խոզանակի օգտագործումը պարտադիր է բերանի խոռոչի որակյալ խնամքի համար: Իրիգատորը հիգիենայի լրացուցիչ միջոց է:

2.«Իրիգատորը բավական է օգտագործել շաբաթը մի քանի անգամ»

Իրիգատորը հարկավոր է օգտագործել ամեն անգամ ատամի խոզանակով ատամները մաքրելուց հետո, այսինքն՝ օրը երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան:

3.«Պարտադիր է օգտագործել իրիգատորների համար նախատեսված բալզամներ»

Բերանի խոռոչը կարելի է լվանալ իրիգատորի մեջ լցնելով սովորական գոլ ջուլ (այն պետք է լինի ֆիլտրված կամ եռացրած): Այո, իրիգատորների համար բալզամները նպաստում են մի շարք ստոմատոլոգիական խնդիրների լուծմանը, սակայն դրանց օգտագործումը ցանկալի է, ոչ պարտադիր:

4.«Իրիգատորների մեջ կարելի է լցնել խոտաբույսերի թուրմեր և բերանի խոռոչի ողողման սովորական հեղուկներ»

Իրիգատորի մեջ կարելի է լցնել միայն ջուր և իրիգատորի համար նախատեսված հատուկ բալզամներ: Բերանի խոռոչի ողողման հեղուկները ուժեղ փրփրում են ջրի տարայի ներսում, իսկ խոտաբույսերի թուրմերը նստվածք են տալիս: Այդ ամենը կարող է շարքից հանել սարքը:

5.«Հեղուկի խողովակը պետք է երկար լինի»

Խողովակը չպետք է լինի չափազանց երկար, քանի որ իրիգատորի օգտագործման ժամանակ միևնույնն է ստիպված եք լինելու խոնարհվել լվացարանի վրա, քանի որ սարքը անիմաստ է օգտագործել հորիզոնական դիրքով:

6.«Որքան ավելի շատ են իրիգատորի հզորության մակարդակները, այնքան այն լավն է»

Ժամանակակից իրիգատորների մեծ մասն ունի հզորության կարգավորման համակարգ և տումբլերի վրա բաժանումների քանակը բավական պայմանական է: