Անհավանական փորձ

Զանգահարեք+374 10 600 022

Անհավանական փորձ

Բժ. Թոմ Բերմանը San Diego Dental Studio-ից իրականացրել է փորձ՝ պարզելու ոչ ալկոհոլային խմիչքների ազդեցությունը ատամի վրա: Այդ նպատակով բժիշկն օգտագործել է իր սեփական իմաստության ատամը, որը տեղադրել է ջրի, առանց շաքարի էներգետիկական խմիչքի և Կոկա-կոլայի մեջ:

Ատամը ջրի մեջ դնելուց հետո բժիշկը տեսանելի փոփոխություններ չի նկատել:

 

Ատամը Կոկա-կոլայով բաժակի մեջ տեղադրելուց հետո ստացել է մուգ շագանակագույն գույն՝ խմիչքի մեջ առկա կարամելային գունավորման պատճառով:

 

Էներգետիկ խմիչքի մեջ տեղադրելուց հետո ատամի էմալի մեծ մասն առանձնացել է ատամից:

Չնայած բժիշկը նշել է, որ փորձը «իրական իրավիճակ» չէր, մեկ այլ ստոմատոգոլ նշել է, որ ունեցել է 28-ամյա պացիենտ, ով իրեն դիմել է էներգետիկ խմիչքի ամենօրյա օգտագործման հետևանքով գրեթե մինչև լինդը մաշված ատամներով և սարսափելի ցավով: