Ատամնաբուժական զբոսաշրջություն

  Ատամնաբուժական զբոսաշրջություն Եթե ցանկանում եք ունենալ առողջ եւ գեղեցիկ ժպիտ, միեւնույն ժամանակ ծախսել մի քանի անգամ ավելի քիչ գումար, …

Գրանցվել

Զանգահարեք +374 10 600 022

           

Call till 25 March -Get 25% off for COSMETOLOGY services

 

Ատամնաբուժական զբոսաշրջություն

Եթե ցանկանում եք ունենալ առողջ եւ գեղեցիկ ժպիտ, միեւնույն ժամանակ ծախսել մի քանի անգամ ավելի քիչ գումար, հանգստանալհին պատմությամբ եւ մշակույթով հարուստ գեղեցիկ երկրում, վայելել համեղ ճաշատեսակներ եւ նրբահամ Կոնյակ, համատեղել օգտակարը լավի հետ, ապա «Հանգստանում ենք Բուժվելով» նախագիծը հենց Ձեզ համար է։

Ստոմ Լայն ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է անցնել ստոմատոլոգիական համալիր սպասարկում ցածր գներով, ծանոթանալ Հայաստանին և իր տեսարժան վայրերին, ինչպես նաև ստանալ նվերներ մեր կենտրոնում:

Ստոմ Լայնը Հայաստանի առաջատար կլինիկաներից մեկն է, որը հագեցած է առաջադեմ տեխնոլոգիաներով և նորագույն սարքավորումներով, և որտեղ կարելի է գտնել պրոֆեսիոնալ բժիշկներ ՝ աշխատանքային մեծ փորձով:

Այստեղ դուք կստանաք բարձր որակավորում ունեցող օգնություն ստոմատոլոգիայի բոլոր ուղղություններով։ Ստոմ Լայնում կատարվում են ցանկացած բարդության պրոցեդուրաներ՝ սկսած ատամների պրոֆիլակտիկ մաքրումից և սպիտակեցումից, մինչեւ բարդ վիրահատական միջամտություններ ։ Ստոմ Լայն նշանակնում է լավագույն իմպլանտացիան Հայաստանում, բուժման բարձր մակարդակ, փորձառու և ուշադիր անձնակազմ, մատչելի գներ և կատարված աշխատանքի երաշխիք:

Հայաստանը հայտնի է իր հարուստ մշակույթով և հնագույն պատմությամբ, ազգային խոհանոցի համեղ ուտեստներով և նրբահամ կոնյակով։
Այս ամենի շնորհիվ Հայաստանն ավելի գրավիչ է որպես ատամնաբուժական տուրիզմի ուղղվածություն։

Մեր առաջարկը

Որպեսզի Ձեր բուժումը և հանգիստը լինի առավելագույնս հարմարավետ, Ձեզ կուղղորդենք կլինիկայի հարևանությամբ գտնվող հարմարավետ հյուրանոց, որը, բացի այդ, գտնվում է Երևանի կենտրոնում: Այսպիսով, դուք միշտ կլինեք մեր բժիշկների հսկողության ներքո և առանց դժվարության կայցելել գեղեցիկ մայրաքաղաքի տեսարժան վայրերը, վայելել երեկոյան զբոսանքները և այցելել հարմարավետ սրճարաններ և ռեստորաններ:

Ակցիայի շրջանակում Դուք կարող եք պատվիրել բազային փաթեթ իջեցված գներով ՝ նախատեսված մեկ անձի համար, որը կարող եք փոփոխել Ձեր ցանկությամբ: Հիմնական փաթեթը կարող է ներառել.

հանդիպում օդանավակայանում

ուղեկցում դեպի հյուրանոց

7-օրյա հանգիստ 3 * հյուրանոցում

7-օրյա այցի ընթացքում առաջատար տուրօպերատորների հետ համատեղ, կկազմակերպվեն հատուկ տուրեր Հայաստանում և Երևանում: Բոլոր տուրփաթեթները կկազմվեն անհատական հիմունքներով ՝ հաշվի առնելով բուժումը, այցի տևողությունը և ցանկությունները։

նախաճաշ հյուրանոցում

մեկօրյա տուր Հայաստանում

անհատական ծրագրով դեպի օդանավակայան տրանսֆերի կազմակերպում.

կեսօրյա տուր Երեւանում.

Նվերներ Ստոմ-Լայն կլինիկայից ՝ 50% – ից մինչև 100% զեղչ հյուրանոցում մնալու համար.

Այսպիսով, դուք կարող եք վայելել ձեր հանգիստը Հայաստանում եւ, միեւնույն ժամանակ, անցնել անհրաժեշտ բուժում ավելի ցածր գներով։ Մենք կխնայենք Ձեր ժամանակը եւ գումարը, առանց խնայելու որակի վրա:

Գին

Տուրիստական փաթեթի մոտավոր արժեքը 220 000 դրամ է (Եթե փաթեթը չի փոխվել): Ճշգրիտ արժեքը մենք կարող ենք նշել Ձեզ հետ զրույցից հետո, հաշվի առնելով ընթացիկ փոխարժեքը։

Տուրփաթեթից դուրս, առաջարկի շրջանակներում կլինիկայի կողմից կստանաք երեք տեսակի նվեր. փաթեթը որոշելու համար կօգնեն մեր բժիշկները: Անվճար խորհրդատվության ժամանակ նրանք կառաջարկեն բուժման անհատական կուրսն ու դրա արժեքը ։ Ելնելով բուժման արժեքից ՝ կընտրվեն համապատասխան նվերները։

1. Բուժման արժեքը տատանվում է 900 000 – 2 300 000 դրամի սահմաններում, ապա Դուք կստանաք՝

• լրացուցիչ երկու օր ձեր բնակության ընտրված հյուրանոցում,
• մեկօրյա տուր Հայաստանում;

2. Բուժման արժեքը տատանվում է 900 000 – 2 300 000 դրամի սահմաններում, ապա Դուք կստանաք՝

• Ձեր նախընտրած հյուրանոցում մնալու լրացուցիչ երեք օր;
• երկօրյա տուր Հայաստանում;
• տուր Երևանում;

3. 2 300 000 դրամ և ավելի արժողությամբ բուժման դեպքում Ստոմ-Լայն կլինիկան կվճարի:

• Մոսկվա-Երևան-Մոսկվա ավիատոմսի գումարը;
• Ձեր նախընտրած հյուրանոցում մնալու լրացուցիչ երեք օր:
• Երկօրյա տուր Հայաստանում;
• տուր Երևանում.

Ինչպես գրանցվել

Քայլ 1. Լրացնել հայտը

Քայլ 2. Կապ. Ձեր դիմումը ստանալուց հետո, մենք կարճ ժամկետում կկապվենք Ձեզ հետ, մանրամասներըքննարկելու համար եւ կպատասխանենք ձեզ հետաքրքրող հարցերին:

Քայլ 3. Ուղղությունը դեպի ախտորոշիչ կենտրոն. Լրացված դիմումի միջոցով, ինչպես նաև ձեզ հետ զրույցի արդյունքումկընտրվեն համապատասխան ծառայություններն ու մասնագետները։ Ավելի ճշգրիտ ախտորոշման նպատակով հնարավոր է լինել ծնոտի հետազոտության անհրաժեշտություն։

Քայլ 4. Ախտորոշում, բուժում, հանգիստ: Ծնոտի հետազոտությունը ստանալուց հետո մենք կրկին կկապվենք Ձեզ հետ ։ Մեր բժիշկները ձեզ կներկայացնեն արդյունքները, կախտորոշեն եւ կնշանակեն բուժման կուրս, ինչպես նաեւ կնշեն մոտավոր արժեքը: Ելնելով այս արժեքից ՝ Դուք կստանաք 50-100% զեղչ հյուրանոցի կեցության համար:

Քայլ 5. Համաձայնագրի ստորագրում. Բուժման և հանգստի բոլոր մանրամասները քննարկելուց հետո Ստոմ Լայնը Ձեզ հետ միասին կստորագրի համաձայնագիր, որի հետ Դուք կարող եք նախապես ծանոթանալ և քննարկել դրա բոլոր կետերը:

Քայլ 6. Ժամանում. Օդանավակայանում դիմավորելուց հետո կծանոթացնենք կլինիկայի և նրա ծառայությունների հետ: Բժիշկը կանցկացնի առաջնային զննում եւ կկազմի վերջնական բուժումը։

Քայլ 7. Բուժում եւ հանգիստ. Հաշվարկվում է, որ բուժումը կտեւի 7-10 օր: 7 օրից, երկու լիարժեք օր կտրվեն Հայաստանում անցկացվող տուրերին, ևս երկու օր հետո կտրամադրվի Երևանում կայանալիք տուրերին: Մնացած օրերին բուժման համար կհատկացվի 3-4 ժամ։

Քայլ 8. Վճարում. Բուժման ավարտից հետո կատարում եք վճարումը եւ ստանում հետագա խնամքի վերաբերյալ համապատասխան խորհուրդներ։

Քայլ 9. © 2005-2017 ԱՄԻ “Նովոստի-Արմենիա” ։ Դուք մեզանից կհեռանաք առողջ ժպիտով եւ մեր երկրից հրաշալի տպավորություններով: