Ինչո՞ւ են բացվում ատամների վզիկները

Զանգահարեք+374 10 600 022

Ինչո՞ւ են բացվում ատամների վզիկները

Ատրոֆիկ պարոդոնտոզը սովորաբար դիտարկվում է տարեց մարդկանց մոտ: Հիվանդությունն անցնում է լատենտ ձևով (լնդերը չեն ցավում, չեն արյունահոսում) և բնութագրվում է ատամների վզիկների մերկացմամբ:

Սակայն պատահում է, որ ատամների վզիկները մերկանում են երիտասարդ տարիքում: Դա կարելի է բացատրել ատամների գերծանրաբեռնվածությամբ, որը հանգեցնում է տրավմատիկ հանգույցների առաջացման:

Լնդի նստեցման մեկ այլ պատճառ է բերանի խոռոչի չափազանց մանրակրկիտ հիգիենան՝ պինդ ծածկով խոզանակով ատամները չաձազանց ակտիվ մաքրելը, ինչը կարող է քայքայել նախավզիկային էմալը և ատամի լնդային եզրը:

Շատ բան է կախված նաև ատամները մաքրելու տեխնիկայից: Հորիզոնական շարժումների փոխարեն խորհուրդ է տրվում ատամները մաքրել ուղղահայաց և շրջանաձև շարժումներով: Խորհուրդ չի տրվում ատամները մաքրել թթու պարունակող մրգերից կամ խմիչքից անմիջապես հետո. դա հանգեցնում է էմալի լուրջ քայքայման:

Ավելի հազվադեպ հիվանդության պատճառ կարող են հանդիսանալ հորմոնալ խանգարումներն օրգանիզմում: