Վերականգնողական ստոմատոլոգիայի ազգային կոնգրեսի արդյունքները

Զանգահարեք+374 10 600 022

Վերականգնողական ստոմատոլոգիայի ազգային կոնգրեսի արդյունքները

Փետրվարի 24-25-ը Radisson Blu Yerevan հյուրանոցում կայացավ Վերականգնողական ստոմատոլոգիայի ազգային բարեգործական կոնգրեսը:

Կոնգրեսի շրջանակում ելույթ են ունեցել իրենց բնագավառի հեղինակավոր բժիշկներ արտերիկրից և Հայաստանից: Մասնավորապես կոնգրեսին դասախոսություններով հանդես են եկել՝

Մովսիսյան Գարեգինը /բ.գ.թ, ստոմատոլոգ-վիրաբույժ, ք. Մոսկվա/՝ «Ուղղորդված ոսկրային ռեգեներացիա և սինուս լիֆտինգ: Ինչպես հեշտացնել կանխատեսումը և կանխատեսելիությունը»;

Պետրոսյան Արտակը /դիմածնոտային վիրաբույժ, ք. Լիլ, Ֆրանսիա/՝ «Հետևանքները ստամոտոլոգիայում՝ օստեոպորոզի ժամանակ բիֆոսֆոնատների ընդունումից հետո»;

Բակալյան Վարդանը /բ.գ.թ, վիրաբույժ-պարոդոնտոլոգ, ք. Երևան/՝ «Լնդային ռեցեսիաների բուժման առանձնահատկությունները»;

Սմբատյան Բագրատը /բ.գ.թ, ստոմատոլոգ-վիրաբույժ, ք. Մոսկվա/՝ «Վիրաբուժական մանրադիտակի կիրառումը վերականգնողական ատամնային իմպլանտոլոգիայում»;

Բաշառով Ռուսլանը /բ.գ.թ, ստոմատոլոգ-վիրաբույժ, ք. Մոսկվա/՝ «Բաց սինուս-լիֆտինգի իրականացման առանձնահատկությունները»;

Շիկով Իսլամը /բժիշկ-ստոմատոլոգ, օրթոպեդ, ք. Մոսկվա/՝ «Ատամների հղկումը լրիվ կերամիկական վերականգնման ժամանակ»:

Հովակիմյան  Վարդանը /դիմածնոտային վիրաբույժ, ք. Երևան/՝ «Սինուս-լիֆտինգ տեխնիկայի ընտրությունը՝ ելնելով կլինիկական իրավիճակից»;

Ղազարյան Մխիթարը /«Նյուանս» ստոմատոլոգիական կլինիկայի գլխավոր բժիշկ-ստոմատոլոգ, ք. Մոսկվա/՝ «Պրակտիկ հմտությունների հնարավորությունները՝ ուղղորդված ոսկրային և հյուսվածքային րեգեներացիայի կարգավիճակների լուծման ժամանակ»;

Խատիտ Ռուսլանը /դիմածնոտային վիրաբույժ, ստոմատոլոգ-վիրաբույժ, «Ռոսսդենտ» ցանցի գլխավոր վիրաբույժ, ք. Կրասնոդար/՝ «Ֆրոնտալ հատվածի միաժամանակյա իմպլանտացիա»;

Տեր-Պողոսյան Հրանտը /բ.գ.թ, բժիշկ-ստոմատոլոգ, ք. Երևան/՝ «Ծնոտների ալվեոլյար ելունների կարծր և փափուկ հյուսվածքների ծավալի մեծացման ալտերնատիվ մեթոդները»;

Նշենք նաև, որ բոլոր մասնակիցներին տրվելու է ՇՄԶ կրեդիտներով վկայական:

Կոնգրեսի բոլոր նկարները դիտել, ինչպես նաև ներբեռնել կարող եք անցնելով հետևյալ հղումով: