Զանգահարեք+374 10 600 022
Խոտաբույսերով թեյ
Խոտաբույսերով թեյը օգտակար, համեղ ըմպելիք է, որը կտաքացնի Ձեզ ձմռանը և կհագեցնի ծարավը ամռանը: Ի տարբերություն սև կամ կանաչ թեյի, և, առավել ևս, սուրճի՝ խոտաբույսերով թեյը չի վնասում կենտրոնական նյարդային համակարգին, կախվածություն չի առաջացնում և չի խոչընդոտում վիտամինների յուրացմանը: Ընդհակառակը՝ կարելի է պատրաստել խոտաբույսերով թեյ, որը կօգնի լրացնել վիտամինների պակասը:
Բացի այդ, խոտաբույսերով թեյը օգտակար է ատամների համար՝
1.Առանց շաքարի խոտաբույսերով թեյը մաքրում է ատամները և բերանի խոռոչը: Ինչպես սովորական ջուրը, այն կանխարգելում է օրգանիզմի ջրազրկումը, որի ժամանակ նվազում է թքարտադրությունը:
2.Խոտաբույսերով թեյը ատամների համար օգտակար վիտամինների և հանքային նյութերի աղբյուր է:
3.Խոտաբույսերով թեյը օգնում է կանխարգելել և նվազեցնել բերանի խոռոչի բորբոքային գործընթացները (հատկապես արդյունավետ է պատրաստել խոտաբույսերով թեյ հենց բորբոքումը բուժելու համար):
Տարատեսակ բորբոքային գործընթացները բուժելու համար օգտագործվում է տարբեր խոտաբույսեր, սակայն հարկավոր է իմանալ, որ բոլոր այս բույսերից հնարավոր է պատրաստել հակաբորբոքային թեյ՝
կոթուկ, խատուտիկ(խատուտիկի արմատ), մատնունի, հապալասի տերևներ, լորենի, կծոխուր (կծոխուրի արմատ), մեղվախոտ, հազարտերևուկ, մամուխի կեղև, պոպոքի տերև, իշառվույտ, մասուր, սև հաղարջ, լոռամրգի: