Զանգահարեք+374 10 600 022
Թրեյներների թերությունները և դրանց տեսակները
Ինչպես արդեն գրել էինք նախորդ հոդվածում թրեյները օրթոդոնտիկ սարք է, հիշեցնում է պաշտպանիչ կապա, և օգտագործում է մեծերի և փոքրերի մոտ կծվածքի ուղղման համար:
Ինչպես և այլ մեթոդիկաները, թրեյներների օգտագործումն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնց մասին հարկավոր է հիշել:
1.Արդյունքը երևում է վեց ամսից ոչ շուտ: Հարկավոր է համբերատար լինել:
2.Դրական շարժ կլինի միայն այն դեպքում, երբ պահպանվում է կարևոր նախապայման՝ թրեյները հարկավոր է կրել գոնե երկու ժամ ցերեկը և ողջ գիշեր:
3.Թրեյներով հնարավոր չէ խոսել:
Սարքի տեսակները
Կախված պատրաստման նյութից և դրա կոշտությունից՝ տարբերում են թրեյներների տարբեր մոդելներ:
1.Սկզբնական սարքը հաճախ լինում երկնագույն: Այն պատրաստված է փափուկ նյութից: Սարքը պետք է օգտագործվի 6-8 ամիս:
2.Վերջնական թրեյները ավելի կոշտ է: Այն կրում են շուրջ մեկ տարի: Նման սարքը հիմնականում լինում է վարդագույն:
3.T4A մոդելը կիրառվում է երեխաների և մեծերի կծվածքը ուղղելու համար:Այն թրեյներների առավել տարածված տեսակն է:
4.T4B մոդելը նախատեսված է բրեկետ կրողների համար: Սարքը նշանակալիորեն կրճատում է բրեկետ համակարգը կրելու ժամկետը և արագացնում է արդյունքը:
5.T4F մոդելը րեթրեյներ է, որը խորհուրդ է տրվում կրել բրեկետները հանելուց հետո: Այն ամրապնդում է արյդունքը:
6.T4K մոդելը նախատեսված է 6-10 տարեկան երեխաների համար:
Սարքի խնամքը
Թրեյները չի պահանջում առանձնակի խնամք և հատուկ պայմաններ: Ուղղակի հարկավոր է մաքրել այն ատամի մածուկով, լվալ ջրով և պահել սարքը հատուկ տութոի մեջ:
Բացի այդ, չի կարելի թրեյները ուժեղ կծել, որպեսզի այն չփչանա: