Քսիլիտի օգտակարությունը ատամների առողջության համար

Զանգահարեք+374 10 600 022

Քսիլիտի օգտակարությունը ատամների առողջության համար

Քսիլիտը լայնորեն կիրառվում է սննդային արդյունաբերությունում որպես քաղցրացնիչ (подсластитель), քանի որ այն շաքարի լավ փոխարինիչ է: Այն օժտված է համանման համային հատկություններով, ունի ավելի քիչ կալորիականություն և ավելի քիչ ազդեցություն է ունենում արյան մեջ շաքարի մակարդակի ազդեցության վրա:

Ի տարբերություն շաքարի և դրա այլ փոխարինիչների՝ քսիլիտը վնաս չի հասցնում ատամներին:

Կարիեսի զարգացման և առաջացման հիմնական պատճառը բերանի խոռոչի Streptococcus mutans բակտերիաներն են: Այդ բակտերիաները վերափոխում են սախարոզան կաթնաթթվի՝ բերանի խոռոչում առաջացնելով թթվային միջավայր, որում ատամի էմալը դեմիներալացվում է և դառնում ավելի հակված քայքաման:

Ի տարբերություն շաքարի՝ քսիլիտը չի կարող սնունդ դառնալ Streptococcus mutans-ի համար: Շաքարի փոխարեն քսիլիտ օգտագործելու դեպքում Streptococcus mutans-ը մահանում են, քանի որ չեն կարողանում յուրացնել քսիլիտը: Այդպիսով, քսիլիտը կանխարգելում է կարիեսոգեն բակտերիաների զարգացումը և աճը:

Քսիլիտի ևս մեկ օգտակար հատկությունն այն է, որ քսիլիտը ավելացնում է թքարտադրությունը: Կանոնավոր կերպով ոչ մեծ քանակությամբ քսիլիտի օգտագործումը ուժեղացնում է թքարտադրությունը և բարձրացնում թքի պաշտպանիչ հատկությունները, կարգավորում է բերանի խոռոչի հիմնաթթվային միջավայրը, ատամի էմալը վերամիներալիզացվում է բնական ճանապարհով:

Շաքարի փոխարեն քսիլիտի օգտագործումը դրական ազդեցություն է ունենում լնդերի վրա, որքան քիչ է դրանց վրա ատամնափառը, այնքան փոքր է պարոդոնտի հյուսվածքների բորբոքման հավանականությունը:

Քսիլիտի այս բոլոր կանխարգելիչ հատկությունները թույլ են տալիս այն օգտագործել ոչ միայն որպես շաքարի փոխարինիչ, այլ նաև որպես ատամի մածուկների և ողողման հեղուկների, մաստակների բաղադրիչ: