Փափուկ հենքով շարժական պրոթեզների առանձնահատկությունները

Զանգահարեք+374 10 600 022

Փափուկ հենքով շարժական պրոթեզների առանձնահատկությունները

Փափուկ հենքով պրոթեզները համարվում են ատամների շարժական պրոթեզավորման տեսակ: Դրանք կարելի է օգտագործել ողջ օրվա և գիշերվա ընթացքում և հանել միայն ատամները և պրոթեզը լվանալու համար:

Փափուկ հենքով պրոթեզների առավելությունների մեջ կարելի է նշել.

1.մեծ ճնշման, խոնավության, սննդի մեջ պարունակվող քիմիական նյութերի հանդեպ դիմացկունություն;

2.նյութի էկոլոգիապես անվտանգ լինելը, որից պատրաստվում են փափուկ պրոթեզները;

3.կայուն և անտեսանելի ֆիքսացիա;

4.ճիշտ դիրքավորում;

5.այն որ այս պրոթեզի տեղադրմն համար առկա բնական ատամները չեն տաշվում;

6.օգտագործման հարմարավետությունը;

7.օգտագործման հնարավորությունը թե մեծերի, թե երեխաների կողմից;

8.պրոթեզի տեսքի բնականությունը:

Բացի այդ շարժական փափուկ հենքով պրոթեզները կարելի է օգտագործել ինչպես ոչ մեծ թերությունների, այնպես էլ ատամների ամբողջական բացակայության դեպքում:

Շարժական պրոթեզներըր կարող են ունենալ նաև մի քանի բացասական կողմ.

1.հարմարվելու ավելի երկար ժամանակ;

2.անբավարար ճնշման հետևանքով պրոթեզի տակ ոսկրային հյուսվածքը ենթարկվում է ատրոֆիայի;

3.պրոթեզները ժամանակ առ ժամանակ փոխելու կարիք են ունենում. նախ, ոսկրային հյուսվածքի փոփոխության հետևանքով, երկրորդը՝ մասնակի պրոթեզավորման դեպքում ատամները, որոնց վրա հենվում է պրոթեզը, բարձր ճնշման հետևանքով քանդվում են և որոշ ժամանակ անց պրոթեզավորման կարիք են ունենում: