Վերականգնողական Ստոմատոլոգիայի Երկրորդ Ազգային Կոնգրեսի Արդյունքները

Զանգահարեք+374 10 600 022

Վերականգնողական Ստոմատոլոգիայի Երկրորդ Ազգային Կոնգրեսի Արդյունքները

Նոյեմբերի 03-04-ը Elite Plaza բինզես կենտրոնում կայացավ Վերականգնողական ստոմատոլոգիայի երկրորդ ազգային բարեգործական կոնգրեսը, որը նախորդի պես կրում էր բարեգործական բնույթ: Այս անգամ կոնգրեսից ստացված ողջ հասույթը փոխանցվել է Asociacion HAY (ՀԱՅ Ասոցիացիա)՝ Hay Manuk (ՀԱՅ ՄԱՆՈւԿ) ծրագրի համար:

Երկրորդ կոնգրեսի ծրագիրն առանձնահատուկ հագեցած էր և բաղկացած էր դասախոսություններից, վարպետության դասերից և դիսկուսիոն ակումբից՝ նախատեսված օրթոպեդների և ատամնատեխնիկների համար:

 

Կոնգրեսի շրջանակում ելույթ են ունեցել իրենց բնագավառի հեղինակավոր բժիշկներ: Մասնավորապես կոնգրեսին դասախոսություններով հանդես են եկել՝

Մարտիրոսյան Արթուրը /բժիշկ-ստոմատոլոգ, օրթոպեդ, ք. Մոսկվա/ և Աբգարյան Արամ /ատամնատեխնիկ, “Функциональная Эстетика” լաբորատորիայի հիմնադիր, ք. Մոսկվա/՝ «Պլանավորում, հաշվի առնելով բարդությունների ռիսկերը»

Ալեքսեյ Ֆրոլովը /բժիշկ-ստոմատոլոգ, վիրաբույժ, ք. Մոսկվա/՝ «Ստոմատոլոգիական պրակտիկայում՝ խառը ընդունելության ժամանակ բուժման նվազագույն ինվազիվ վիրաբուժական մեթոդները: Տակտիկայի ընտրություն: Կենսաբանական հիմնավորում: Կլինիկական օրինակներ: Երկարաժամկետ արդյունքներ»

Կոմպանիեց Դմիտրին /բժիշկ-ստոմատոլոգ, օրթոպեդ, ք. Մոսկվա/՝ «Էսթետիկ եւ ֆունկցիոնալ վերականգնում ստոմատոլոգիական պրակտիկայում»

Սմբատյան Բագրատը /բ.գ.թ, բժիշկ-ստոմատոլոգ վիրաբույժ, ք. Մոսկվա/՝ «Ուղղորդված ոսկրային  րեգեներացիա»

Վարպետության դասերն անցկացրել են՝

Ֆրոլով Ալեքսեյը /ստոմատոլոգ-վիրաբույժ, ք. Մոսկվա/՝ «Հյուսվածքների ձգվողականության կոնցեպցիան»

Սմբատյան Բագրատը /բ.գ.թ, ստոմատոլոգ-վիրաբույժ, ք. Մոսկվա/՝ «Ուղղորդված ոսկրային րեգեներացիա»

Դիսկուսիոն ակումբի շրջանակում Արամ Աբգարյանը /ատամնատեխնիկ, “Функциональная Эстетика” լաբորատորիայի հիմնադիր, ք. Մոսկվա/ և Արթուր Մարտիրոսյանը /բժիշկ-ստոմատոլոգ, օրթոպեդ, ք. Մոսկվա/ օրթոպեդների և ատամնատեխնիկների համար անցկացրեցին անհատական կոնսուլտացիաներ և կոնկրետ կլինիկական դեպքերի քննարկումներ:

Նշենք նաև, որ բոլոր մասնակիցներին տրվելու է ՇՄԶ կրեդիտներով վկայական: