Ռենտգենոգրաֆիկ հետազոտություն

Զանգահարեք+374 10 600 022

Ռենտգենոգրաֆիկ հետազոտություն

Ռենտգենոգրաֆիկ հետազոտությունը ցանկացած ատամնաբուժական բուժման նշանակալի փուլ է: Չնայած որ սա ախտորոշիչ գործիք է, որը թուլ է տալիս ատամնաբույժին վեր հանել տարածված խնդիրները, օրինակ, կարիեսը, պարոդոնտիտը և ինֆեկցիաների որոշ տեսակներ՝ այն կարող է օգտագործվել նաև կանխարգելիչ նպատակներով՝ օգնելով ատամնաբույժին ախտորոշել պոտենցիալ խնդիրները մինչև դրանք կպահանջեն ավելի լուրջ միջամտություն:

Ներբերանային ռենտգեն լուսանկարը ատամնաբուժության մեջ ռենտգենոգրաֆիկ հետազոտությունների ամենահաճախ կիրառվող տեսակն է: Դրա միջոցով կարելի է ստանալ ատամի, ոսկորի և հարակից հյուսվածքների մանրամասն պատկերը: Նման նկարների միջոցով ատամանաբույժը՝

1.Վերհանում է կարիոզ խոռոչները,

2.զննում է ատամի արմատը,

3.ստուգում է ատամը շրջապատող ոսկրային հյուսվածքի վիճակը,

4.ախտորոշում է պարոդոնտի հիվանդությունները,

5.գնահատում է զարգացող ատամների վիճակը:

 

Գոյություն ունի ռենտեգոգրամմայի մի քանի տեսակ: Անհրաժեշտ տեսակի ընտրությունը կախված է բուժման բնույթից:

Պերիապիկալ

Այս տեսակը ապահովում է ողջ ատամի պատկերը՝ պսակից մինչ ատամը աջակվող ոսկորը:

Կծվացքային

Ապահովում է ստորին և վերին ատամների կողմնային շարքի պատկերը: Այն թույլ է տալիս ատամնաբույժին որոշել այդ ատամների կծվացքի բնույթը, ինչպես նաև հայտնաբերել հետևի ատամների միջև կարիեսը:

Օրթոպանտոմոգրամմա

Ապահովում է ատամների, ծնոտային ոսկորների, քթի հատվածի, հայմորյան խոռոչների և քունքա-ստորին ծնոտային հոդի պատկերը և, որպես կանոն, կատարվում է օրթոդոնտիկ բուժման կամ իմպլանտացիայի ժամանակ:

Օկլյուզիվ

Ապահովում է բերանի խոռոչի հատակի հստակ պատկեր և թույլ է տալիս որոշել վերին կամ ստորին ծնոտների կծվացքները: Այս տեսակը թույլ է տալիս ուսումնասիրել երեխաների մոտ ատամների աճը և տարբերակել կաթնատամները և մշտական ատամները:

Ռենտգենոգրաֆիկ հետազոտությունը անցավ է և կարող է կատարվել մի քանի անգամ՝ բերանի խոռոչի անհրաժեշտ բոլոր հատվածների նկարները ստանալու համար, իսկ թվային ռենտգենոգրաֆիայի համակարգերը թույլ են տալիս նշանակալիորեն կրճատել պացիենտի ճառագայթման մակարդակը: