Ջրի օգտակարությունը ատամների առողջության համար

Զանգահարեք+374 10 600 022

Ջրի օգտակարությունը ատամների առողջության համար

Դժվար է թերագնահատել ջրի օգտակարությունը ողջ օրգանիզմի համար, սակայն քչերը գիտեն, որ ատամների և բերանի խոռոչի առողջության համար ջուրը առանձնահատուկ նշանակություն ունի:

Քիչ քանակության ջուր օգտագործելու դեպքում չի արտադրվում անհրաժեշտ քանակության թուք (չէ՞ որ թուքը 98,5%-ով բաղկացած է ջրից), որը պաշտպանում է բերանի խոռոչը կարիես հարուցող միկրոբների չափազանց բազմացումից:

Բացի այդ, ջրում պարունակվող հանքային նյութերը ազդում են ողջ օրգանիզմի վրա և, ատամների վրա մասնավորապես:

Ջրում պարունակվող կալցիումը ոսկրային հյուսվածքի հիմքն է: Ջրում վերջինիս անբավարար քանակի դեպքում օրգանիզմը ոսրկային և աճառաքյին հյուսվածքների վերականգնման համար սկսում է օգտագործել ատամի էմալում պարունակվող կալցիումը, և ատամնեչրրը սկսվում են քայքայվել և փշրվել:

Հարկավոր է խմել քիչ քանակությամբ եռացրած ջուր, քանի որ ջրում պարունակվող կալցիումը նստում է թեյնիկի պատերի վրա: Ավելի լավ է խմել ֆիլտրված, շշալցված կամ հանքային ջուր:

Բացի այդ, ջրի հետ միասին օրգանիզմ են ներթափանցում նաև ֆտորիդներ, որոնք էմալին հաղորդում են դիմացկունություն կաարիեսի ձևավորման հանդեպ: Օգտագործելով ջուր կամ բերանի խոռոչը ջրով ողողելով՝ մենք մաքրում ենք ատամները՝ հանելով ատամնափառը և էմալի համար վնասակար թթուները:

Իհարկե հարկավոր է ամեն դեպքում հետևողաբար խնամել ատամները և տարին գոնե մեկ անգամ իրականացնել ատամների պրոֆեսիոնալ մաքրում: