Պրոֆեսիոնալ հիգիենա. առանձնահատկությունները և առավելությունները

Զանգահարեք+374 10 600 022

Պրոֆեսիոնալ հիգիենա. առանձնահատկությունները և առավելությունները

Ատամների մարքումը հիգիենիկ միջոցառում է, որը պետք է իրականացվի ամեն օր: Այդուհանդերձ, հաճախ, նույնիսկ որակյալ էլեկտրական խոզանակով, միայն դա բավարար չէ: Այդ դեպքում ատամների վրա առաջանում է տհաճ փառ և ձևավորվում են քարեր, որոնք հնարավոր է հեռացնել միայն պրոֆեսիոնալ միջոցներով:

Պրոֆեսիոնալ հիգիենան միջոցառումների ամբողջություն է, որոնք թույլ են տալիս ամբուլատոր պայմաններում հեռացնել նույնիսկ ամենադժվարհասանելի վայրերում ձևավորված ատամնաքարերը կամ ատամնափառը: Արդյունքում բերանի խոռոչից վերանում է տհաճ հոտը, ատամնափառը և ատամների ոչ էսթետիկ դեղնությունը:

Պրոֆեսիոնալ հիգիենայի առանձնահատկությունները

Առաջին փուլում իրականացվում է ատամների մաքրում ուլտրաձայնային եղանակով, դրա համար կարող է կիրառվել հատուկ AirFlow սարքը: Դրա իջոցով մաքրվում են վերլնդային և ստոլնդային քարերը:

Ապա հնարավոր է ձեռքով մաքրման անհրաժեշտություն լինի, որի ժամանակ ստոմատոլոգը օգտագործում է հատուկ գործիքներ:

Ինչի՞ համար է պետք ձեռքով մաքրումը: Երբեմն ուլտրաձայնային տեխնիկան չի կարող ապահեվոլ որոշ հատվածերի ամբողջական մաքրումը. այդ դեպքում կիրառվում են հատուկ գործիքներ, որոնցով ստոմատոլոգը մաքրումը դարձնում է կատարյալ:

Որքա՞ն հաճախ է հարկավոր իրականացնել ստոմատոլոգի մոտ պրոֆեսիոնալ մաքրում: Ատամները կատարյալ վիճակում պահելու համար բավական է պրոֆեսիոնալ մաքրում իրականացնել կես տարին մեկ և չմոռանալ ամենօրյա մանրակրկիտ խնամքի մասին: