Չորս քայլ դեպի առողջ և գեղեցիկ ժպիտ!

Զանգահարեք+374 10 600 022

Չորս քայլ դեպի առողջ և գեղեցիկ ժպիտ!

Առողջ ատամների երաշխիքը բերանի խոռոչի հիգիենայի կանոնավոր և ճիշտ խնամքն է: Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, ատամների և լնդերի ամենօրյա հիգիենան նվազեցնում է պրոֆեսիոնալ բուժման անհրաժեշտությունը 75-80%-ով:

Ատամների և լնդերի առողջության պահպանման համար Ստոմլայնի բժիշկները խորհուրդ են տալիս.

Քայլ 1. Մաքրել ատամները ֆտոր պարունակող ատամի մածուկով առնվազն երկու անգամ՝ նախաճաշից հետո և քնելուց առաջ;

Քայլ 2. Ամեն օր օգտագործել ատամի թել;

Քայլ 3. Սահմանափակել օրվա ընթացքում սննդի ընդունման հիմնական ժամերից դուրս ուտելու քանակը:

Քայլ 4. Վեց ամիսը մեկ ստոմատոլոգի մոտ զննում անցնել:

Ձեր ատամների առողջությունը Ձեր ձեռքերում է: