Որո՞նք են ատամի սկսվող աբսցեսի ախտանշաները

Զանգահարեք+374 10 600 022

Որո՞նք են ատամի սկսվող աբսցեսի ախտանշաները

Ատամի աբսցեսը կարող է ուժեղ ցավի և անհանգստության զգացում առաջացնել: Այն ժամանակին չբուժելու դեպքում հետևանքները կարող են շատ ծանր լինել: Ատամի աբսցեսի հայտնաբերումը վաղ փուլում կօգնի խուսափել մի շարք բարդություններից:

Աբսցեսը զարգանում է ինֆեկցիայից, որը կարող է ախխտահարել ինչպես ատամը, այնպես էլ՝ ատամի շուրջ լինդը: Սովորաբար մարդիկ նկատում են աբսցեսը, երբ ցավ է առաջանում, չնայած, որ աբսցեսը կարող է զարգանալ շաբաթների ընթացքում առանց որևէ ցավի: Այդուհանդերձ աբսցեսի հիմնական ախտանշանը հենց ինտենսիվ ցավն է բերանի խոռոչում, որը սկսվում է ախտահարված ատամում, սակայն կարող է տարածել նաև հարակից շրջանների վրա:

Աբսցեսի այլ ախտանշաններից են՝

1.Սև բիծը ատամի վրա, որը կարող է տհաճ հոտ ունենալ: Եթե ատամի վրա նկատել եք նման բիծ, հարկավոր է դիմել ստոմատոլոգի:

2.Լնդերը կարմրել են և այտուցված, ատամի շուրջ այտուց կա, որը ցավ է պատճառում: Դա կարող է լինել կամ ատամի ինֆեկցիա կամ լնդերի ինֆեկցիա:

3.Սնունդը ծամելը ցավ է պատճառում, երբ ախտահարված ատամները հպվում են սնունդին կամ այլ ատամներին:

4.Բակտերիալ կամ վիրուսային ինֆեկցիա, որը աբսցեսի աղբյուր է, լարող է առաջացնել այնպիսի ախտանշաներ, ինչպիսիք են թուլությունը, ջերմությունը և դողը: Դա հագեցնում է ընդհանուր հոգնածության և գլխացավերի:

5.Երբ այտուց է առաջանում, թարախը կարող է դուրս գալ կամ մնալ բերանի խոռոչում: Թարախի հոտը շատ տհաճ է, և եթե այն բերանի մեջ դուրս է գալիս, ապա հարկավոր է այն դուրս թքել, այլ ոչ թե կուլ տալ, սակայն ցավը դրանից չի դադարի: