Նոր թրե՞նդ. գունավոր ատամներ

Զանգահարեք+374 10 600 022

Նոր թրե՞նդ. գունավոր ատամներ

2018 թվականը առաջ բերեց մի շարք տարօրինակ, երբեմն նաև խելահեղ բյութի-թրենդեր, և դրանք չեն շրջանցել նաև ատամները: Տարօրինակ թրենդի հեղինակը Chrom Tooth Polish ընկերությունն է, որը սկսել է արտադրել օրիգինալ լաք ատամների համար:

Ընկերության խոսքով ժամանակակից նորաձևությունը կոչ է անում մարդկանց տարբերվել: Եվ եթե աղջիկները ներկում են շրթունքները, աչքերը, մազերը և եղունգները, ապա ինչո՞ւ նրանք չեն կարող փոխել ատամների գույնը: Ընկերությունն առաջարկում է ատամների գույնի երանգը համադրել հագուստի կամ եղունգների լաքի գույնի հետ:

Ըստ ընկերության՝ լաքը բոլորովին անվտանգ է, պահպանվում է ատամների վրա 24 ժամ, չի մաքրվում սնունդից և մաքրվում է սովորական ատամի մածուկի միջոցով:

Իսկ Դուք ի՞նչ եք կարծում այս թրենդի մասին:

https://www.instagram.com/p/BlVv-suBcxG/?utm_source=ig_web_button_share_sheet

View this post on Instagram

Bright like a diamond ✨ #summervibes

A post shared by CHRŌM (@chromtoothpolish) on