Կոնուսա-ճառագայթային համակարգչային տոմոգրաֆիա

Զանգահարեք+374 10 600 022

Կոնուսա-ճառագայթային համակարգչային տոմոգրաֆիա

Ծնոտի կոնուսա-ճառագայթային համակարգչային տոմոգրաֆիան (ԿՃՀՏ) եռաչափ պատկեր է, որը բարձր ճշգրտությամբ կրկնում է պացիենտի ծնոտի անատոմիական կառուցվածքը: Այդպիսով, այս մեթոդը նշանակալիորեն հեշտացնում է ստոմատոլոգի աշխատանքը՝ օգնելով ախտորոշման հարցում:

Բացի այդ, այս տեսակի համակարգչային տոմոգրաֆիան հնարավորություն է տալիս կառավարել լազերային ճառագայթը, ինչը թույլ է տալիս նշել ցանկալի պարամետրերը և հստակ արդյունք ստանալ:

ԿՃՀՏ-ի ևս մեկ առավելությունը կայանում է մինիմալ ճառագայթման մեջ: Այս առանձնահատկությունը շատ կարևոր է պացիենտների համար: ԿՃՀՏ-ն ուղեկցվում է 35-55 մկԶվ ճառագայթմամբ, մինչդեռ ավանդական գալարաձև մեթոդի դեպքում ճառագայթման դոզան կազմում է 300 – 600 մկԶվ:

Համակարգչային տոմոգրաֆիա անցնելու համար ոչ մի նախապատրաստական միջոցառման կարիք չկա: Գործընթացը անցնում է հետևյալ կերպ՝ պացիենտը կանգնած է կամ նստած, մինչ տոմոգրաֆը պտույտ է կատարում պացիենտի գլխի շուրջ: Ողջ գործընթացը տևում է 15 – 36 վայրկյան, որոնցից անմիջական ճառագայթումը տևում է 5-ից 6 վայրկյան:

Ախտորոշման այս մեթոդը կարող է անհրաժեշտ լինել ստոմատոլոգիայի ամենատարբեր ոլորտներում, հատկապես հաճախ այն օգտագործվում է իմպլանտացիայում:

Հարկ է նշել, որ Ստոմլայնը իր պացիենտների ախտորոշման համար կիրառում է աշխարհահռչակ ճապոնական Morita Veraview X800 համակարգչային տոմոգրաֆը: Այս մոդելը բացի վերը նշված առավելություններից, ունի նաև ճաթագայթման աստիճանը փոփոխելու հնարավորություն՝ կախված պացիենտի տարիքից և գլխի չափից: Դա առաջին հերթին անհրաժեշտ է ամենափոքր պացիենտների՝ երեխաների համար: Այս տոմոգրաֆն առանձնանում է բարձր որակի պատկերով և տոմոգրաֆների շրջանում ճառագայթման ամենացածր դոզայով: