Ծովամթերքի օգտակարությունը ատամների համար

Զանգահարեք+374 10 600 022

Ծովամթերքի օգտակարությունը ատամների համար

Ծովամթերքը հարուստ է միկրոտարրերով և վիտամիններով, առաջին հերթին, կալցիումով, ֆոսֆորով, ֆտորով, В1 և D վիտամիններով, որոնց պակասը հանգեցնում է ատամների և լնդերի հիվանդությունների, ինչպես նաև ողջ օրգանիզմի ոսկրային հյուսվածքների թուլացմանը: Այս տարրերը ամրապնդում են լնդերի առողջությունը և նպաստում են ատամների ճիշտ ձևավորմանը, բարելավում են դեմքի գույնը և մազերի առողջությունը, նպաստում են իմունային համակարգի ամրապնդմանը:

Գրեթե ցանկացած ձկան տեսակ հարուստ է կալցիումով, սելենով և ֆտորով, սակայն ամենից շատ արժևորվում է հենց ծովային ձուկը և այլ ծովամթերքը, որոնք, շնորհիվ յոդի և կալցիումի բարձր պարունակության, ապահովում են ատամների համար հակակարիեսային պաշտպանություն:

Ծովամթերքի մեջ առաջատար է ծովախեցգետինը, քանի որ ամենից շատն է պարունակում կալցիում և ֆտոր: Բացի այդ, ծովախեցգետինը պարունակում է օրգանիզմի կողմից հեշտ յուրացվող կալցիում, տիամին, ռիբոֆլավին, նատրիում, կալիում, մագնեզիում, ֆոսֆոր, երկաթ և մանգան: Կալցիումի և ֆտորի բարձր պարունակությունը ազդում է ատամների և լնդերի պրոֆիլակտիկայի, ինչպես նաև ատամնափառի առաջացման և էմալի քայքայման պրոֆիլակտիկայի վրա: