Ինչպե՞ս է կանաչին ազդում ատամների առողջության վրա

Զանգահարեք+374 10 600 022

Ինչպե՞ս է կանաչին ազդում ատամների առողջության վրա

Կանաչին օգտակար է ոչ միայն ատամների, այլև՝ ողջ օրգանիզմի առողջության վրա: Կանաչին հարուստ է В, Е, А, С, РР խմբի վիտամիններով, ինչպես նաև կալցիումով, կալիումով, մագնեզիումով, յոդով, նատրիումով, ֆոսֆորով, երկաթով, բետա-կարոտինով և ֆոլաթթվով:

Կանաչին ամրապնդում է ոչ միայն ատամները, այլև՝ ողջ իմունային համակարգը, նպաստում է արյունատար անոթների ամրապդնմանը, բարելավում է արյունաստեղծ գործընթացները և դադարեցնում լնդերի արյունահոսությունը: Բերանի խոռոչի առողջության համար շատ օգտակար են մաղադանոսը, հազարը, կանաչ սոխը, նեխուրը:

Մասնավորապես, մաղադանոսը և սոխն օժտված են բնական հակաբակտերիալ, թարմացնող և տհաճ հոտը վերացնող հատկություններով: Դրանց հյութը ներթափանցում է դժվարհասանելի վայրերը, սպիտակեցնում ատամները, մաքրում ատամնափաը, ամրապնդում և մերսում է լնդերը: Մաղադանոսը նպաստում է կարիեսի, բորբոքային պրոցեսների և բերանից տհաճ հոտի կանխարգելմանը:

Իսկ նեխուրը օգնում է երկու ձևով: Նեխուրը ուտելիս ստիպված ենք լինում այն լավ ծամել, ինչի արդյունքում ակտիվանում է թքարտադրությունը, որը բնասազերծում է բակտերիաները: Բացի այդ, ծամելու ընթացքում լնդերը մերսվում են, իսկ ատամները մաքրվում ատամնափառից: