Ի՞նչ կարող է տեղի ունենալ, աբսցեսը չբուժելու դեպքում

Զանգահարեք+374 10 600 022

Ի՞նչ կարող է տեղի ունենալ, աբսցեսը չբուժելու դեպքում

Եթե աբսցեսը ժամանակին չբուժել, դա կարող է հանգեցնել ոչ միայն երկարատև ցավերի և այտուցվածության, այլ նաև լուրջ բարդությունների՝

1.երբ աբսցեսը հարում է լնդերը և ոսկրային հյուսվածքը, դա կարող է հանգեցնել ատամի կորստի, քանի որ երբ վնասված է ոսկորի մեծ տարածք, ատամը սկսվում է շարժվել, ինչն ի վերջո հանգեցնում է ատամի կորստի:

2.եթե աբսցեսի աղբյուրը կարիեսն է, ատամի ախտահարումը կարող է ուժգնանալ և հանգեցնել ատամի հեռացման:

3.եթե վարակը արյունատար անոթներով ներթափանցում է ուղեղ, ապա կարող է սկսվել ուղեղի աբսցես: Նման իրավիճակը շատ ավելի լուրջ է, կարող է հանգեցնել կոմայի և շատ դժվար բուժվել:

4.ատամի աբսցեսը կարող է հանգեցնել հայմորյան ծոցերի վարակման, քանի որ վերին ծնոտի մոլյարների արմատներրը գտնվում են հենց հայմորյան ծոցերի տակ: Եթե աբսցեսը թարախ է արտադրում, ծոցերը կարող են լցվել թարախով:

5.եթե ինֆեկցիան արյունատար անոթներով ներթափանցի սիրտ, այն կառաջացնի բակտերիալ էնդոկարդիտ:

6.Լուդովիկոսի անգինան լուրջ ինֆեկցիոն բորբոքում է, որի ժամանակ ախտահարվում է բերանի հատակը և հարակից շրջանները: Այն հաճախ առաջանում է չբուժված ատամի աբսցեսի հետևանքով: Վտանգը նրանում է, որ այտուցը կարող է մեծանալ՝ արգելափակելով շնչուղիները, ինչը կարող է հանգեցնել շնչահեղձության և նույնիսկ մահվան: