Ի՞նչ է էլոսը

Զանգահարեք+374 10 600 022

Ի՞նչ է էլոսը

Էլոս (elos) էպիլյացիան մազերի հեռացման նորարարական տեխնոլոգիա է, որը հիմնվում է ֆոտո և լազերային էպիլյացիաների համադրության վրա:

Հատուկ սարքը մշակվող հատվածի վրա ուղղում է լուսային իմպուլս և հոսանք: Էլեկտրական և օպտիկական էներգիայի միաժամանակյա ազդեցության շնորհիվ՝ տեղի է ունենում մազի ֆոլլիկուլի քայքայում: Հիմնականում մազերից ամբողջությամբ ազատվելու համար հարմավոր է 5 – 8 այցելություն՝ յուրաքանչյուր 21-30 օրը մեկ:

Առավելությունները

Էլոս էպիլյացիայի առավելություններն են՝

1.արդյունավետությունը;

2.նվազագույն ցավը;

3.անցանկալի հետևանքների բացակայությունը;

4.անհատական մոտեցումը:

Հակացուցումներ

Էլոս էպիլյացիան հակացուցված է, եթե ունեք օնկոլոգիական հիվանդություն, էպիլեպսիա, հերպես սուր շրջանում, ծանր վիճակի շաքարային դիաբետի: Բացի այդ էլոսը հակացուցված է ապագա և կերակրող մայրերին, լույսի նկատմամբ գերզգայուն մարդկանց: Չարժե դիմել այս ծառայությանը, եթե պրոցեդուրային որոշ ժամանակ առաւ ընդունել եք լուսազգայուն հատկություններով դեղամիջոց կամ գնացել եք սալյարի: Բացի այդ էլոսը անհամատեղելի է էպիլյացիաների մյուս տեսակների հետ:

Ինչպե՞ս է տեղի ունենում ավելորդ մազերի հեռացումը էլոսի ժամանակ:

Պրոցեդուրայից 2-3 օր առաջ հարկավոր է սափրել մշակվելիք հատվածի վրայի մազերը, որպեսզի դրանք հավասարաչափ աճեն 2-3 մմ: Պրոցեդուրայից առաջ մշակվող հատվածի վրա գել են քսում, հաճախորդին տալիս են հատուկ ակնոցներ՝ վնասակար լուսային ճառագայթներից աչքերը պաշտպանելու համար: Մասնագետը 30 – 40 րոպեի ընթացքում լույսով ազդում է մշակվող հատվածի վրա: Պրոցեդուրայի ավարտից հետո մաշկը փափկեցնում են քսուքով:

Ինչպե՞ս է դա գործում:

Մազերը աճում են յուրօրինակ «բնիկներից», որոնք կոչվում են ֆոլիկուլներ: Սովորաբար մարդու մոտ ֆոլիկուլների մի մասն է գտնվում ակտիվ վիճակում, և պրոցեդուրայի ժամանակ դրանք քայքայվում են: Պրոցեդուրայից 7-10 օր անց քայքայված մազերը թափվում են: Սակայն մազերը չեն ցանկանում տեղի տալ և մինչ այդ պասիվ ֆոլիկուլները ակտիվանում են, հետևաբար առաջանում է նոր սեանսի կարիք, որի ժամանակ քայքայվում է արդեն այդ ակտիվ խումբը: Եվ այդպես մինչև ամբողջական անհետացում: Սեանսների քանակը տատանվում է՝ կախված մազի խտությունից և գույնից, ինչպես նաև մաշկի տեսակից: