Երբ է անհրաժեշտ սինուս լիֆտինգ

Զանգահարեք+374 10 600 022

Երբ է անհրաժեշտ սինուս լիֆտինգ

Երբեմն հնարավոր չէ իրականացնել իմպլանտացիա՝ առանց նախապես հատուկ վիրահատական միջամտության:

Նման միջամտության գլխավոր նպատակը իմպլանտների տեղադրման համար ընդունելի պայմաններ ստեղծելն է: Նմանատիպ միջամտություններից ամենատարածվածը սինուս լիֆտինգն է կամ հայմորյան ծոցերի հատակի բարձրացումը: Նման միջամտությունն անհրաժեշտ է ոսկրային հյուսվածքների ատրոֆիայի առկայության դեպքում, ինչը անհնար է դարձնում իմպլանտատի տեղադրումը:

Սինուս լիֆտինգի ժամանակ ուղղակի իրականացվում է ոսկրային հոյւսվածքի վիրահատական աճեցում հատուկ նյութերով: Առանց այս վիրահատության իմպլանտի տեղադրումը կորցնում է իր իմաստը, քանի որ այն չի ամրանա: Բավական ամրության համար իմպլանտին հարկավոր է լավ «հիմք», որի մեջ էլ այն կտեղադրվի:

Մարդու օրգանիզմում ոսկրային ատրոֆիան հանդիպում է մի քանի պատճառով: Օրինակ տարիքից ելնելով: Ոսկրային հյուսվածքի քանակի նմանատիպ կրճատումը բնական ֆիզիոլոգիական գործընթաց է, որը տեղի է ունենում հայմորյան ծոցերի «տարածման» հետևանքով:

Նույնը տեղի է ունենում ատամի հեռացումից հետո: Ծամողական ճնշման բացակայությունը հանգեցնում է ատամի բացակայող ոսկորի ներծծմանը: Կախված կլինիկական դեպքերից՝ իմպլանտացիան կարող է կատարվել անմիջապես սինուս լիֆտիգնից հետո կամ մի քանի ամիս անց:

Իմպլանտացիան հնարավոր է անցկացնել սինուս լիֆտինգից անմիջապես հետո, եթե մայրական ոսկորի հաստությունը կարող է ապահովել թե տեղադրվող ոսկրանյութի, թե հենց իմպլանտատի առաջնային ամրապնդումը: Թվային արտահայտումով դա նշանակում է, որ ոսկորը պետք է լինի առնվազն 4 մմ: