Գինգիվէկտոմիա

Զանգահարեք+374 10 600 022

Գինգիվէկտոմիա

Գինգիվէկտոմիան վիրահատական միջամտություն է, որի ժամանակ հեռացվում է լնդի ավելորդ աճած եզրը, որը ձևավորում է պարոդոնտալ գրպաններ, որտեղ սնունդը և ատամնափառը ապահովում են սննդարար միջավայր վնասակար բակտերիաների և հետագա բորբոքման համար:

Ինչպես է առաջանում լնդային գրպանիկը

Բերանի խոռոչի հիգիենայի կանոններին չհետևելը հանգեցնում է միջատամային տարածություններում սննդի և ատամնափառի կուտակմանը, որոնք կարծրանում են և առաջացնում ատամնաքարեր: Լնդերը արձագանքում են ատամնաքարերի ձևավորմանը. դրանց եզրերը սկսում են լայնանալ և ծածկել կուտակումները: Որքան շատ են կուտակումները, այնքան մեծ է դառնում գրպանիկը:

Ինչպե՞ս ազատվել լնդային գրպանիկից

Լնդային գրպանիկից ազատվելու համար իրականացվում է վիրահատական միջատություն՝ գինգիվէկտոմիա: Այն հնարավոր է պարոդոնտիտի միջին ծանրության դեպքում, երբ պարոդոնտալ գրպանի մաքրումն ատամնաքարից, ատամնափառից և սնունդի մնացորդներից, ինչպես նաև դողամիջոցներն այլևս չեն օգնում: Դա կարելի է բացատրել նրանով, որ լինդը ատամնաքարերի և սննդի կուտակումների հեռացումից հետո չի կարող միանգամից «գրկել» ատամը, մարդը սնվում է, և սնունդը նորից կուտակվում է գրպանիկում, նեխում է և առաջացնում երկրորդային բորբոքում: Որպեսզի դա տեղի չունենա, լնդի եզրը հարկավոր է հատել՝ հեռացնելով լնդային գրպանիկը: