Բանջարեղեն և միրգ՝ օգտակար ատամների համար

Զանգահարեք+374 10 600 022

Բանջարեղեն և միրգ՝ օգտակար ատամների համար

Մասնավորապես, ատամների համար շատ օգտակար են կոշտ մրգերն ու բանջարեղենը, ինչպիսիք են՝ գազարը, խնձորը, վարունգը, բազուկը: Վերջիններս պարունակում են ատամների և լնդերի համար օգտակար բազմաթիվ վիտամիններ և միկրոտարրեր, ինչպիսիք են՝ բետա-կարոտինը, В, D, E, K, С, РР խմբի վիտամինները, կալցիումը, կալիումը, մագնեզիումը, նատրիումը, ֆոսֆորը, յոդը, ֆտորը, երկաթը, կոբալտը և արծաքը, որոնք կարգավորում են արյան շրջանառությունը լնդերում և տալիս են ատամների առողջության համար անհրաժեշտ կալցիումը և ֆոսֆորը:
Օրինակ գազարը՝ կարոտինի աղբյուր է, որը օգտակար է բերանի խոռոչի լորձաթաղանթի և լնդերի համար, դդումը ֆտորի, ցինկի աղբյուր է, ինչպես նաև ատամների լավ սպիտակեցնող:
Մեր ատամները և լնդերը սովոր են փափուկ, մշակված սնունդի և դադարել են նորմալ գործառնել, արդյունքում՝ առաջացել են ատամնափառ և արյան շրջանառույան խանգարում: Օրվա ընթացքում ընդամենը մի քանի կոշտ բանջարեղեն և միրգ, և լնդերը ստանում են անհրաժեշտ մերսում, իսկ ատամները՝ մաքրվում են նստվածնքերից: Բացի այդ, բանջարեղենը խթանում է թքարտադրությունը, իսկ թուքն իր հերթին ամընդհատ «լվանում» է բերանի խոռոչը և նվազեցնում միկրոբների և բակտերիաների քանակը: