Ատամների պրոթեզավորում

Զանգահարեք+374 10 600 022

Ատամների պրոթեզավորում

Ատամները սննդի մարսողության գործընթացի կարևոր բաղկացուցիչն են: Դրանց գլխավոր ֆունկցիան սննդի մեխանիկական մշակումն է:

Տարբեր պատճառների հետևանքով մարդ կարող է կորցնել ատամները, ինչը ոչ միայն խախտում է բերանի խոռոչի էսթետիկան, այլև՝ ազդում է մարսողության վրա: Սնունդն այլևս չի մարսվում ինչպես որ հարկն է, ինչի արդյունքում մարդ կարող է տհաճ զգացողություն ունենալ ստամոքսի շրջանում: Այն դեպքում, երբ ատամը երկար ժամանակ է բացակայում, սկսվում է փոխվել ատամների կծվածքը:

Նման հետևանքներից խուսափելու համար հարկավոր է վերականգնել ատամները՝ պրոթեզավորել:

Մինչ բուն պրոթեզավորումը ստոմատոլոգը բուժում է կարիեսները, հեռացնում այն ատամներրը, որոնք բուժման ենթակա չեն, հեռացնում է ատամնաքարերը, բուժում է պարոդոնտոզը: Ապա, կախված բացակայող ատամների դիրքերից, ընտրվում է համապատասխան բուժումը: Տարբերում են երկու տեսակի պրոթեզավորում՝ շարժական և ոչ շարժական:

Շարժական պրոթեզավորումն իրենից ներկայացնում է բացակայող ատամի նմանակի պատրաստում, որը հատուկ ամրակներով ամրանում է կից ատամներին: Այս տարբերակն առավել նպատակահարմար է, երբ ամբողջությամբ  բացակայում է մեկ կամ մի քանի ատամ: Երբ անհրաժեշտ է վերականգնել մի քանի մոլյար ատամ, կիրառվում է հատուկ կոնստրուկցիա, որը ներառում է արհեստական ատամները և լնդի մասը: Նման կոնստրուկցիան կոչվում է բյուգել կամ բյուգելային պրոթեզ:

Ոչ շարճական պրոթեզավորման ժամանակ ատամի վերականգնումն իրականացվում է այլ կերպ: Այս տեսակի պրոթեզավորման մեջ ամենատարածված տարբերակը պսակներն են:

Դա տեղի է ունենում հետևյալ կերպ՝ ատամի արմատների վրա ամրացվում է հատուկ մետաղական գամիկ, որի վրա արդեն իսկ ամրացվում է պսակը: Եթե պահպանվել է ատամի գոնե կեսը, ապա այն հնարավոր է տաշել այնպես, որ հնարավոր լինի թաքցնել պսակի տակ:

Ողջ ատամի բացակայության դեպքում, խորհուրդ է տրվում իմպլանտ տեղադրել: Ատամների իմպլանտատները տիտանե գամիկներ են, որոնք նման են ատամի արմատին և տեղադրվում են ծնոտի ոսկորի մեջ վիրահատության միջոցով, ինչը թույլ է տալիս ատամնաբույժին հետագայում վերջինիս վրա պրոթեզ կամ կամուրջ ամրացնել: Ի տարբերություն պրոթեզի՝ իմպլանտատը չի շարժվում: Բացի այդ, իմպլանտատները բարելավում են բերանի խոռոչի ընդհանուր վիճակը, քանի որ դրանք չեն ամրացվում այլ ատամների վրա՝ ի տարբերություն կամրջային պրոթեզների: