Ատամների պանորամիկ նկար՝ օրթոպանտոմոգրաֆիա

Զանգահարեք+374 10 600 022

Ատամների պանորամիկ նկար՝ օրթոպանտոմոգրաֆիա

Օրթոպանտոմոգրաֆիան կամ պանորամիկ նկարը վերին և ստորին ծնոտների ռենտգեն հետազոտություն է, որը ներառում է վերծնոտային հոդը, քթի հարակից ծոցերը և այլն, այլ կերպ ասած, այն ամենը, ինչ ստոմատոլոգի ուշադրության օբյեկտ է:

Պատկերի ստացումը հիմնվում է նրա վրա, որ մարդու օրգանները և տարբեր հյուսվածքները տարբեր ինտենսիվությամբ են կլանում ռենտգենի ճառագայթները: Պատկերը ձևավորվում է կամ հատուկ ժապավենի վրա կամ տպագրվում է հատուկ ֆոտոթղթի վրա, ինչպես նաև պահպանվում թվային տեսքով:

Ատամների պանորամիկ նկարը ստոմատոլոգին հնարավորություն է տալիս գնահատել բոլոր ատամների վիճակը, դրանց հարաբերակցությունը մեկը մյուսի հանդեպ, որոշել ատամների արմատների և ոսկրային հյուսվածքի փոփոխություններրը: Ատամի տեսանելի հատվածը կազմում է ատամի 50%-ից պակասը, և գնահատել, թե ինչ է կատարվում լնդի, ոսկորի ներսում, բժիշկը կարող է միայն ռենտգեն հետազոտության միջոցով: Ատամների օրթոպանտոմոգրաֆիան օգնում է ստոմատոլոգներին ավելի ճշգրիտ ախտորոշել խնդիրը, մշակել բուժման հստակ պլան և վերահսկել բուժման արդյունքը:

Պանորամիկ պատկերրը անհրաժեշտ է ստոմատոլոգիայի բոլոր ոլորտներում: Թվային օրթոպանտոմոգրաֆիան նաև հնարավորություն է տալիս մանրակրկիտ զննել ծնոտի առանձին հատվածները: Առանց ռենտգեն հետազոտության հնարավոր չէ հստակ ախտորոշել պսակների և պլոմբայի տակ, բերանի խոռոչի դժվարհասանելի վայրերում առաջացած կարիեսը, ատամնախողովակների բուժումը, ատամների պրոթեզավորումը, պարոդոնտոզի բուժումը, կծվածքի ուղղումը, իմաստության ատամների հեռացումը: Օրթոպանտոմոգրամման կիրավում է ինչպես մեծահասակների, այնպես էլ՝ մանկական ստոմատոլոգիայում: