Ատամների առողջությանը կօգնեն հատապտուղները

Զանգահարեք+374 10 600 022

Ատամների առողջությանը կօգնեն հատապտուղները

Հատապտուղները հարուստ են օրգանական թթուների, պիգմենտների և պեկտինների բացառիկ համադրությամբ, պարունակում են PP, А, В, С, Е, Н խմբերի վիտամիններ, բետա-կարոտին, կալցիում, մագնեզիում, մագնիում, նատրիում, կալիում, ֆոսֆոր, երկաթ, յոդ և ֆտոր:

1. Հապալաս

Հապալասն ունի հակաբորբոքային ազդեցություն՝ շնորհիվ մանգանի և C վիտամինի բարձր պարունակության:

2. Չիչխան

Չիչխանը պարունակում է վիտամիններ և կարոտին: Դրանք ունեն հակաբորբոքային, հակաօքսիդանտ, վերականգնող ազդեցություն: Չիչխանի մեջ պարունակվող տարրերը նպաստում են բերանի խոռոչի լորձաթաղանթի դիմացկունության վրա: Չիչխանի մրգահյութը վստահելիորեն պաշտպանում է ատամները կարիեսածին բակտերիաներից, մրապնդում է լնդերը և վերացնում բերանի տհաճ հոտը:

3. Լոռամրգի

Այս հատապտղում С վիտամինի բարձր պարուանկությունը նվազեցնում է լնդերի բորբոքումը: Վերջերս գիտնականները պարզել են, որ այս հատապտղի հյութի մեջ առկա է պրոանտացիանիդ անունով նյութ, որը խոչընդոտում է ատամների մակերևույթի վրա ատամնաքարերի ձևավորմանը:

Սակայն հարկ է հիշել, որ հատապտուղները նաև պարունակում են թթուներ և ատամները գունավորող նյութեր: Ուստի, դրանք ուտելուց հետո հարկավոր է բերանի խոռոչը ջրով ողողել՝ հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու համար: