Ատամներին վնասող սովորույթները

Զանգահարեք+374 10 600 022

Ատամներին վնասող սովորույթները

Ամեն օր մենք ուտում ենք, խմում ենք տարատեսակ թեյեր և ըմպելիքներ, զբաղվում ենք սպորտով, ինչը բնական է, սակայն հաճախ մեք անտեսում ենք բերանի խոռոչի հիգիենան: Այս հոդվածում կպատմենք Ձեզ թե որ սովորույթներն են վնասում ատամներին:

Շաքարը և ատամները

Շաքարը ատամների առաջին թշնամին է և որքան երկար է այն մնում բերանի մեջ, այնքան վատ: Ատամների էմալը քայքայումից պաշտպանելու համար հարկավոր է խուսափել այպիսի սննդամթերքից, ինչպիսին են կոնֆետները և ժելեն: Դրանք մնում են բերանի խոռոչում երկար ժամանակ, ինչը անթույլատրելի է՝ իրենց բաղադրության մեջ առկա մեծ քանակությամբ շաքարի պատճառով:

Ըմպելիքները և ատամները

Ցանկացած գազավորված ըմպելիք վնասակար է ատամների համար, և դրանցում շաքարի առկայությունը բացարձակ կապ չունի: Բացի այդ, ատամների էմալը քայքայում է նաև ալկոհոլը: Այն նաև չորացնում է բերանի խոռոչը, ինչը խոչընդոտում է նորմալ թքարտադրությանը, մինչդեռ թուքը բնական ճանապարհով ողողում է ատամները, մաքրում ատամնափառը և ատամի մակերևույթի վրա կուտակվող բակտերիաները:

Այլ վտանգներ

Ատամներին մեծ վնաս է հասցվում նաև, եթե դրանք օգտագործվում են որպես շշի կափառիչը բացելու, հագուստի պիտակները պոկելու կամ պոլիէթիլենային տոպրակները բացելու համար:

Ատամներին վնասող սովորույթներից է նաև ծխելը: Նիկոտինից ատամնրը դեղնում են, իսկ վատագույն դեպքում բերանի խոռոչում զարգանում է քաղցկեղ: Ինչ վերաբերում է ծամախոտին, ապա այն ավելի վնաս է, քանի որ ծամախոտը և դրա բաղկացուցիչ կանցերոգենները շփման մեջ են մտնում բերանի խոռոչի փափուկ հյուսվածքների հետ՝ այնտեղ մնալով երկար ժամանակ:

Եթե Դուք օգտագործում եք բերանի խոռոչը չորացնող դեղորայք, ապա հարկավոր է դիմել բժիշկի:

Եթե զբաղվում է կոնտակտային մարզաձևով, ապա հարկավոր է դիմել ստոմատոլոգի՝ ճիշտ և հարմարավետ կապպա ընտրելու համար: