Ալերգիան ստոմատոլոգիայում

Զանգահարեք+374 10 600 022

Ալերգիան ստոմատոլոգիայում

Ալերգիկ ռեակցիա կարող է առաջանալ մարդու գործունեության ցանկացած ոլորտում՝ այդ թվում, ստոմատոլոգիայում, իսկ հարուցիչի դերում կարող են հանդես գալ պլոմբավորման, անզգայացման նյութերը, մետաղական տարրեը և սարքավորումները:

 

Ալերգիայի տեսակները

Տարբերակում են ալերգիայի երկու հիմնական տեսակ՝

1.Դեղորայքային. Դեղորայքային ալերգիան սուր ռեակցիան է ստոմատոլոգիայում կիրառվող դեղորայքի, ինչպես նաև քիմիական նյութերի վրա: Առավել հաճախ ստոմատոլոգիայում հանդիպում է ալերգիան անզգայացման նյութերի վրա, սակայն հանդիպում են նաև սուր ռեակցիաներ սպիտակեցնող նյութերի վրա: Որպես կանոն, պաթոլոգիական ռեակցիան առաջանում է դեղորայքի ներարկումից կամ բերանի խոռոչի լորձաթաղանթի հետ շփումից անմիջապես հետո:

 

2.Կոնտակտային. այս տեսակի ալերգիկ ռեակցիան ունի դանդաղ, կուտակային բնույթ և կարող է առաձանալ որոշ ժամանակ անց: Բերանի խոռոչի լորձաթաղանթի երկար հպումը պլաստիկի կամ պրոթեզի մետաղի հետ, ռեակցիան պլոմբանյութերի բաղադրիչների վրա կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիայի առաջացման:

Ալերգիայի ախտանշանները ստոմատոլոգիայում

Դեղորայքային ալերգիայի դեպքում ռեակցիան կարող է առաջանալ մաշկի վնասվածքների, եղնջացանի տեսքով: Կոնտակտային տեսակը ենթադրում է լորձաթաղանթի այտուցվածություն, քոր, այրոց, ալերգիկ ստոմատիտի առաջացում:

Ստոմատոլոգիայում կարող է հանդիպել նաև անաֆիլակտիկ շոկ: Վերջինիս առաջին ախտանշաններն են դեմքի մաշկում ծակոցների զգացումը, մարմնի թուլությունը, ցավը կրծքավանդակում: Այդ պահին ոչինչ չձեռնարկելու դեպքում կարող է սկսվել շնչուղիների այտուց, սրտի անբավարարություն, ջղաձգումներ: Ոչինչ չձեռնարկելու դեպքում այս ամենը կարող է հանգեցնել մահվան:

Առաջին օգնություն

Յուրաքանչյուր ստոմատոլոգիական կաբինետում առկա է հակաշոկային անհապաղ  օգնության դեղարկղիկ՝ անհրաժեշտ բոլոր դեղամիջոցներով: Այս դեպքում գործողությունների ստանդարտ շարքը հետևյալն է՝ գրգռիչի մեկուսացում, հատուկ դեղորայքի կիրառում, պրոֆիլակտիկա: Պրոթեզի վրա ալերգիկ ռեակցիայի դեպքում անհրաժեշտ է այն փոխել և իրականացնել հատուկ դեղամիջոցներով պորֆիլակտիկա: