Նարա Անդրեասյան

Ծնվել է 1974 թվականի նոյեմբերի 21-ին Սիսիանում:
Ավարտել է Մխ. Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական Համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը՝ բժիշկ ստոմատոլոգի որկավորմամբ:
2008 թ.-ից միացել է ՍՏՈՄԼԱՅՆ ստոմատոլոգիական կլինիկայի թիմին:
Մասնակցել է բազմաթիվ սեմինարների և վարպետության դասերի, ունի բարձր մասնագիտական որակավորում:
Մասնավորապես, 2002 թ.-ին մասնակցել է «Երեխաների բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունները և ախտահարումները» թեմայով թրեյնինգին /պրոֆեսոր Սարգիս Անանյան/: 2003 թ.-ին մասնակցել է «Մանկական ատամնաբուժության ժամանակակից խնդիրները» թրեյնինգին /բժ. Րաֆֆի Բաղդասարյան /:
2006 թ.-ին մասնակցել է «Վարքագծի տիրապետումը մանկական ատամնաբուժության մեջ» թրեյնինգին / պրոֆեսոր Լ.Մ.Նաջարյան/:
2015 թ.-ին մասնակցել է «Դիմային և կողմնային ատամների վերականգնում» թրեյնինգին /բժ. Սերգեյ Ռադլինսկի/:
2016 թ.-ին մասնակցել է «Ստոմատոլոգիական պացիենտների ռեաբիլիտացիայի ալգորիթմը բարդ պրոթեզավորման պայմաններում ՝ կանխատեսումները» /բժ. Գարեգին Մովսիսյան/ թրեյնինգին: