Հասմիկ Սանասարյան
Ծնվել է 1985 թվականի մայիսի 2-ին Երևանում:
Ավարտել է Մխ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը:
ՍՏՈՄԼԱՅՆ ստոմատոլոգիական կլինիկայի թիմին է միացել 2009 թ.-ին:
Մասնակցել է բազմաթիվ սեմինարների և վարպետության դասերի, ունի բարձր մասնագիտական որակավորում:
Մասնավորապես, 2010 թ.-ին մասնակցել է «Դիմային ատամների էսթետիկ վերականգնում» թեմայով դասախոսությանը /բժ. Ա. Կրիլովա/:
2013 թ.-ին մասնակցել է «Լազերային ստոմատոլոգիա» թեմայով թրեյնինգին /բժ. Օ. Ցոմա/:
2015թ.-ին մասնակցել է «Դիմային և կողմնային ատամների վերականգնում» վարպետության դասերին /բժ. Սերգեյ Ռադլինսկի/: Նույն թվականին մասնակցել է նաև «Ստոմատոլոգիայի ժամանակակից հարցեր» թեմայով դասընթացին:
2016 թ.-ին մասնակցել է «Էնդոդոնտիայի պրակտիկ նրբությունները» սեմինարին /Մ. Սոլոմոնով/: