Մեր մասին

«Ստոմլայնը» ժամանակակից, արագ զարգացող ատամնաբուժական կլինիկա է:

Այստեղ Դուք կարող եք ստանալ ատամնաբուժական որակավորված օգնություն բոլոր ուղղություններով՝ կանխարգելում, թերապիա, վիրաբուժություն, օրթոպեդիա, օրթոդոնտա, մանկական ատամնաբուժություն, ինչպես նաև իմպլատոլոգիա:

Մեր ատամնաբուժական կենտրոնի աշխատանքը հիմնված է անհատական մոտեցման վրա: Կախված ախտաբանությունից, հիվանդության առաջացման պատճառներից և հիվանդության կլինիկական պատկերից՝ մշակվում է անհատական բուժման մեթոդ:

«Ստոմլայն» ատամնաբուժական կլինիկայում կատարվում են ցանկացած բարդության ատամնաբուժական միջամտություններ՝ սկսած կանխարգելիչ մաքրումներից և սպիտակեցումից, մինչև՝ իմպլանտացիա և այլ վիրահատական միջամտություններ:

 

 

Մեր բժիշկներն իրենց աշխատանքում օգտագործում են ամենաժամանակակից սարքավորումներն ու որակյալ նյութերը: «Ստոմլայն» ատամնաբուժական կլինիկան բազմաթիվ աշխարհահռչակ ատամնաբուժական նյութեր արտադրող ընկերությունների ներկայացուցիչն է Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ հաստատում է օգտագործվող նյութերի և սարքավորումների բարձր որակը և հուսալիությունը:

«Ստոմլայն» ատամնաբուժական կլինիկան առանձնանում է բուժման բարձր մակարդակով, ուշադիր և փորձառու անձնակազմով, մատչելի գներով և կատարված աշխատանքի երաշխավորմամբ:

 

Ծառայություններ

Հայաստան, 0025, Երևան, Կորյունի 5/3
Հեռ. +37410 600022,
+37410 523160,
+37455 403232,
+37411 320032
Էլ. Հասցե: info@stomline.am , marketing@stomline.am