Օրթոպեդիա

Օրթոպեդիկ ատամնաբուժությունը զբաղվում է ախտորոշմամբ, ատամների ամբողջության խախտման բուժմամբ, բացակայող ատամների փոխարինմամբ և այն հիվանդությունների բուժմամբ, որոնք կապված են ծամող ատամների հոդերի դիսֆունկցիայի հետ:

 

Նույնիսկ մեկ ատամի կորուստի դեպքում, հիվանդը օրթոպեդիկ բուժման և ատամների պրոթեզավորման կարիք ունի, քանի որ ատամի (ատամների) բացակայությունը բացասաբար է ազդում ոչ միայն տեսքի, այլ նաև ողջ օրգանիզմի վրա:

 

Մանսավորապես, վատանում է ծամելու որակը, և սնունդը աղի-ստամոքսային տրակտ հասնում է վատ ծամված, ինչը կարող է հանգեցնել մարսողական տրակտի հիվանդությունների: Բացակայող ատամին կից ատամները աստիճանաբար՝ մի քանի տարում, թեքվում են դեֆեկտի կողմը: Այդպիսով, ատամածնոտային համակարգում տեղի է ունենում հավասարակշռության խախտում, ինչը արդյունքում հանգեցնում է այնպիսի հիվանդության զարգացմանը, ինչպիսին է պարադոնտիտը:

 

Պարադոնտիտը ատամների հետագա տատանման և կորստի հիմնակն պատճառն է (նույնիսկ այն ատամների, որոնք կարիեսով ախտահարված չեն): Հենց այդ պատճառով մենք խորհուրդ ենք տալիս ատամի կորստի դեպքում դիմել օրթոպեդի օգնությանը:

 

Մենք առաջարկում են օրթոպեդիկ բուժման բոլոր տեսակները, որոնք ներառում են՝

  1. ձուլովի գամիկի տեղադրում,
  2. ցիրկոնային գամիկի տեղադրում,
  3. մետաղ-կոմպոզիտային պսակներ,
  4. մետաղ-կերամիկական պսակներ,
  5. կերամիկական պսակներ ցիրկոնային օքսիդի հիմքի վրա,
  6. անմետաղ կերամիկական պսակներ,
  7. կերամիկական վինիրներ,
  8. կերամիկական ներդիրներ,
  9. բյուգելային պրոթեզավորման բոլոր տեսակները,
  10. շարժական պրոթեզավորման բոլոր տեսակները,
  11. իմպլանտների վրա պրոթեզավորումը:

 

 

Հայաստան, 0025, Երևան, Կորյունի 5/3
Հեռ. +37410 600022,
+37410 523160,
+37455 403232,
+37411 320032
Էլ. Հասցե: info@stomline.am , marketing@stomline.am